Ապրիլի 24-ն այն օրն է, երբ ամբողջ հայությունը միասնական է և իր բողոքի ձայնն է ուղղում ողջ աշխարհին` ընդդեմ մինչ օրս անպատիժ մնացած թուրքական ոճրագործության: 1890-ականներին, ապա` նաև 1915-1920-ականներին իրականացվեց հայաջինջ այն ծրագիրը, որի արդյունքում Հայաստանը դատարկվեց իր բնիկներից:
Եվ այդ սև բիծը ճեղքեց մեր պատմության ծաղկուն էջը, այնպիսի վերք հասցրեց հայ ժողովրդին, որ արդեն մի դար է` չի սպիանում:
ՃԱՆԱՉՈ՛ՒՄ, ՀԱՏՈՒՑՈ՛ՒՄ. ահա հայի դրոշը:
Եվ այս դրոշը բռնած, այս արդար պահանջով, հայությունը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` պահանջելով և սպասելով ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից այս ոճրագործության դատապարտմանն ու արդարացի հատուցմանը:
Համայն հայության բողոքի ալիքին միանալով` ապրիլի 24-ին լիճքեցի երիտասարդները, աշակերտներն ու ուսուցիչները խոնարհվեցին և ծաղիկներ դրեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կառուցվել է 2005 թվականին` Խաչիկ Հոխիկյանի նախաձեռնությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий