Показаны сообщения с ярлыком Հասարակություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակություն. Показать все сообщения
26.09.2015
Հայտարարություն․ «Մարդու իրավունքների հիմունքները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով դասընթաց
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես.
26.06.2015
ՀԿ կառավարման դպրոց «Կազմակերպությունների զարգացում» ուսուցում հասարակական կազմակերպությունների համար
|
23.06.2013
Փոքր դրամաշնորհների ծրագիր` ի նպաստ հաշմանդամների զբաղվածության
26.04.2013
Երկու Մարտունի՝ մեկ մարզում
Գեղարքունիքի մարզում Ալեքսանդր Մյասնիկյանի հեղափոխական անունը՝ Մարտունի, կրում են երկու համայնքներ, մեկը քաղաքային, մյուսը` գյուղական:Մարտունի գյուղը գտնվում է Ճամբարակի տարածաշրջանում: Հիմնադրվել է 1921 թվականին: Գյուղում բնակություն են հաստատել Մեծ եղեռնի տարիներին Արևմտյան Հայաստանից` Կարսից, Մուշից, Վանից, Կարինից, Էրզրումից, Բայազետից գաղթած տասնյակ ընտանիքներ:
15.09.2012
Նախընտրական քարոզարշա՞վ, թե՞ չհաջողված հեքիաթ
Դեռևս հուլիս ամսին Մարտունու «Գեղամա» հեռուստաալիքով 9-րոպեանոց հաղորդում ցուցադրվեց «Մի օր Լիճքում» խորագրով, որն արդեն իսկ նախընտրական քարոզարշավ էր և իր մեջ հեքիաթային էջեր էր պարունակում:
Այդ հաղորդման մեջ գործող գյուղապետի ներկայացրած կեղծիքին ժամանակին քանիցս անդրադարձել եմ` թե մեր համայնքում, թե սոցիալական կայքերում ծավալված քննարկումներում: Սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ, քանի որ նույն հեքիաթը, զուգորդված նաև ոչ առողջ մրցակցությամբ, Գնել Գրիգորյանն էլի շարունակում է պատմել...
Այդ հաղորդման մեջ գործող գյուղապետի ներկայացրած կեղծիքին ժամանակին քանիցս անդրադարձել եմ` թե մեր համայնքում, թե սոցիալական կայքերում ծավալված քննարկումներում: Սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ, քանի որ նույն հեքիաթը, զուգորդված նաև ոչ առողջ մրցակցությամբ, Գնել Գրիգորյանն էլի շարունակում է պատմել...
Պատռված պաստառներն` արդար մրցակցության իմ կոչին ի պատասխա՞ն...
Սիրելի լիճքեցիներ, ես նախընտրական քարոզչության ընթացքում դիմել եմ Ձեզ, ի տարբերություն ոմանց, ողջունել մրցակցիս`ոչ թշնամուս, ավագանու անդամության թեկնածուներին և սևը սպիտակի վրա ներկայացրել իմ պայքարի ձևաչափը:
Սակայն նախընտրական քարոզչապաստառները (տեղեկատու թերթիկների, նախընտրական ծրագրի,համագյուղացիներիս ուղղված կոչի, նկարների տեսքով) մի քանի անգամ պատռվել էին , անկասկած` մրցակից կողմի ձեռքով: Բազմիցս հետևել ենք, ճշտումներ կատարել և արդյունքում պարզվեց, որ չէինք սխալվում այս զազրելի արարքի հեղինակի հարցում…
Սակայն նախընտրական քարոզչապաստառները (տեղեկատու թերթիկների, նախընտրական ծրագրի,համագյուղացիներիս ուղղված կոչի, նկարների տեսքով) մի քանի անգամ պատռվել էին , անկասկած` մրցակից կողմի ձեռքով: Բազմիցս հետևել ենք, ճշտումներ կատարել և արդյունքում պարզվեց, որ չէինք սխալվում այս զազրելի արարքի հեղինակի հարցում…
08.09.2012
Արդար, քաղաքակիրթ ընտրապայքարը` ազատ ընտրության երաշխիք ու առողջ հասարակության պահանջ

Սիրելի լիճքեցիներ, սկսվել է նախընտրական քարոզչությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ պայքարի մեջ եմ մտել միայն արդար, ազատ ու քաղաքակիրթ մրցակցության ձևաչափով:
Ես կարիք չունեմ փնովելու մրցակցիս, քանի որ նման գործելաոճը իմ սկզբունքներին չի համապատասխանում, սակայն ցանկանում եմ ապացուցել, որ հնարավոր է ունենալ օրինակելի համայնք, որին մատնացույց կանեն շատերը, իսկ դա այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ օրենքի գերակայությունը այն իրական պայմանն է, որի միջոցով իրագործելի կդառնա այս գաղափարը:
01.09.2012
17.08.2012
Հայ օգնության միության վերածնունդը Մարտունիում
Օգոստոսի 17-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցավ «Հայ օգնության միություն» հայ կանանց մարդասիրական ՀԿ-ի Մարտունու մասնաճյուղի առաջին ժողովը: Երկար լռությունից հետո Մարտունի քաղաքում նորից իր գործունեությունն է ծավալելու ՀՕՄ-ն` իր ազգանվեր ծրագրերով: Ժողովի ընթացքում ընտրվեց մասնաճյուղի նոր դիվան հետևյալ կազմով. ատենապետուհի` Սյուզաննա Մարկարյան, ատենադպրուհի`Արփինե Եղիազարյան, գանձապահ`Մարիամ Հազեյան:
10.08.2012
Բաց նամակ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին
Հարգելի պարոն Ռ. Գրիգորյան, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչների մտահոգությունը՝ վստահությամբ, որ Ձեր արձագանքը չի ուշանա:
Շուրջ մեկ շաբաթ առաջ մեր քաղաքի միակ զբոսայգում հայտնվեց մշակույթի պալատից քիչ ներքև գտնվող գրքերի վաճառքի կետ հանդիսացող խարխլված, հին երկաթյա վագոն-տնակը:
12.05.2012
Ուշքի եկեք. ընտրական առևտրի հետևանքներն առավել ծանր կզգան մեր զավակները
| Լուսանկարը` Panorama.am-ի |
Բոլորիդ հրավիրում եմ վաղն այցելել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտ` Մարտունի-Երևան ավտոմայրուղուն հարակից տարածքում, գործող կիրակնօրյա տոնավաճառ-շուկա` տեսնելու, թե ինչպես է ընտրակաշառք վերցրած մեր ժողովուրդը ծախսում այդ գումարները:
Իրենց քվեն ծախած մարդկանց ես խորհուրդ կտայի մեկական մրգատու ծառ գնել, որ ամեն անգամ կաշառքի բերքը ճաշակելիս հիշեին իրենց պատվի արժեքային «վեհ» արտահայտությունը...
Իրենց քվեն ծախած մարդկանց ես խորհուրդ կտայի մեկական մրգատու ծառ գնել, որ ամեն անգամ կաշառքի բերքը ճաշակելիս հիշեին իրենց պատվի արժեքային «վեհ» արտահայտությունը...
07.05.2012
Gallup-ը ընտրատեղամասերում
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում Մարտունու տարածաշրջանի թիվ 24/30 ընտրատեղամասում հարցում էին իրականացնում
Gallup կազմակերպության աշխատակիցները:
Հետաքրքրական էր այն փաստը, որ նրանք հարցումը իրականացնում էին, ոչ թե ընտրատեղամասի տարածքում, այլ հենց ընտարատեղամասի ներսում, որտեղ փակցված էին ընտրողների ցուցակները:
Բնականաբար այդտեղ էին գտնվում "հզոր" կուսակցությունների և պատգամավորակն թեկնածուների կարկարուն ներկայացուցիչները...
24.04.2012
Մարտունին ևս միացավ համազգային բողոքի ալիքին
97 տարի առաջ` 1915 թվականի ապրիլի 24-ին, Պոլսում հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններով ու սպանդով, երիտթուրքական ոճրագործները փորձեցին գլխատել հայ ժողովրդին` այդպիսով շարունակելով 1890-ականների աբդուլհամիդյան արյունոտ ծրագիրը և սկսելով հայ ազգի բնաջնջմանն ուղղված աննկարագրելի նախճիրը:
22.04.2012
Թեմատիկ հոդվածների մրցանակաբշխություն` ի նպաստ գենդերային բռնությունների նվազեցման
«Ինովացիոն հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրամիության աջակցությամբ իրականացնում է «Գենդերային բռնությունների նվազեցում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպված սեմինար - քննարկումներին հաջորդեց թեմատիկ հոդվածների մրցույթը: Ապրիլի 21-ին «Մարտունի ԻնֆոՏանը» կայացավ «Լավագույն հոդված» մրցանակաբաշխությունը:
18.04.2012
Մարտունու գրադարանը գտնվում է խոնավության մեջ
Այս անգամ իմ մտահոգության առարկան մեր քաղաքի կենտրոնական գրադարանի վիճակն է: Հին ու խարխուլ շենքում ծվարել է նախկին շրջանային ու մանկական գրադարանները մեկ հարկի տակ միավորած մշակութային օջախը:Մարտունիում 1932 թվականից գործել է առաջին գրադարանը, որը կոչել են խրճիթ-ընթերցարան: Այդպես են անվանել, քանի որ փոքր է եղել: 1936 թվականից վերանվանվել է շրջանային գրադարան: 1950-ական թվականներին շենքը ծառայել է որպես մանկապարտեզ: Խոնավության պատճառով մանկապարտեզը տեղափոխել են, որից հետո շինությունը դարձյալ տրամադրել են շրջանային գրադարանին: 1977 թվականին գրադարանը ստացել է կենտրոնական գրադարան անվանումը: Քաղաքային, մանկական գրադարանները փակելով` դրանք տեղափոխել են կենտրոնական գրադարան: 1996 թվականից անցել է ՏԻՄ ենթակայության տակ:
14.04.2012
Որ Մարտունին քաղաքի նմանվի...

Մարտունին քաղաք է համարվում, բայց, կարծում եմ, որ դեռևս շատ զարգանալու կարիք ունի, որպեսզի իրապես նմանվի քաղաքի, քանզի այստեղ առկա են բազմաթիվ թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է շտկվեն և իրենց ճիշտ լուծումը ստանան:
Վերը նշածիս վերաբերյալ կարելի է բերել բազմաթիվ օրինակներ` փողոցների և մայթերի վատթար վիճակը, լուսավորվածությունը (գիշերային լուսավորություն դեռևս միայն քաղաքի կենտրոնում կա ), աղտոտվածությունը, բարձրահարկ շենքերի, բակերի, քաղաքային զբոսայգու վիճակը և հասարակական զուգարանների բացակայությունը:
12.04.2012
Հասել են ազգայինին` ամոթն էլ կամաչեր
Դա խորացնում է կյանքի իմաստը:
Դ.Դեմիրճյան
Ամեն տարի ապրիլի 23-ին ՀՅԴ երիտասարդական կազմակերպության և « Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից համազգային ջահերով երթ է կազմակերպվում,որին իրենց կամավոր մասնակցությունն են ցուցաբերում մեր երկրի երիտասարդ ու պատանի քաղաքացիները և ոչ միայն նրանք:
Համայնքը եկեղեցի է կառուցում
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղում չկա գործող եկեղեցի: Շուրջ 183-ամյա պատմություն ունեցող գյուղը զուրկ է հոգևոր այն հարստությունից, որը մեզ՝ հայերիս, դարեր շարունակ համախմբել ու մեզ համար դարձել է գոյության հիմք:
Այդ էր պատճառը, որ 2010 թվականին գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ որոշվեց եկեղեցի կառուցել:Նախաձեռնող խումբը համայնքի դատին ներկայացրեց գյուղում հոգևոր կենտրոն կառուցելու անհրաժեշտության գաղափարը՝ նկատի ունենալով աղանդավորների թվաքանակի կտրուկ աճն` իր բոլոր բացասական հետևանքներով:
10.04.2012
Մարտունի-Երևան` արգելված երթուղի
Այսօր` ժամը 13-ի սահմաններում, մեր ընթերցողներից տեղեկացրեցին, որ Մարտունի-Երևան երթուղային տաքսիներն առավոտից չեն աշխատում: Ավտոկայանի տարածքում այս պահին մայրաքաղաք գնացող մեծաթիվ մարդիկ կան` այս կերպ զրկված ազատ տեղաշարժի իրենց իրավունքից: Պատճառը, թերևս, այսօր ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՅԴ-ի կողմից մայրաքաղաքում կազմակերպվող հանրահավաքն է...
Подписаться на:
Сообщения (Atom)





