01.09.2012

Սեպտեմբերմեկյան մտորումներ


    Շնորհավորում ենք բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Թող որ ուսումնառության այս տարիները հաջողակ ու բովանդակալից լինեն նրանց համար, և տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկցի կրթության բոլոր աստիճաններում:
 












Ուղիղ 20 տարի առաջ այս օրը ես առաջին անգամ ոտք դրեցի դպրոց: Մեր դասարանում կար 26 աշակերտ, իսկ այն ժամանակ կար 4 առաջին դասարան՝ միջին հաշվով դպրոցն ուներ 100 առաջինդասարանցի:





Իսկ այսօր իմ հարազատ դպրոցը (Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոց) ունեցավ 2 առաջին դասարան` ընդամենը 43 աշակերտով:






Այս փաստը իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս: Ըստ իս, աշակերտների թվի այսպիսի անկման հիմնական պատճառը արտագաղթն է ու ծնելիության ցածր մակարդակը:







Հ.Գ. Թերևս միակ ուրախալի փաստն այն է, որ առաջին դասարանցիների մեծամասնությունը տղաներ են...



Հեղինակ` Եղիազար Դավթյան

Комментариев нет:

Отправить комментарий