Համաձայն Համաշխարհային առողջության կազմակերպության (WHO European Region) կողմից 2015 թ. Ճանապարհային անվտանգության գլոբալ իրավիճակի հաշվետվության, Հայաստանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը 52 երկրների շարքում, ըստ ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ մահացության աստիճանի: Հետիոտների անվտանգությանը ոչ բավարար ուշադրության հետևանքով ՀՀ-ում տարեկան 500 մարդ է մահանում և շուրջ 5.000-ը՝ վնասվում ճանապարհատրանսպորտային վթարներում:
Показаны сообщения с ярлыком «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ». Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ». Показать все сообщения
27.06.2016
Բաց նամակ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ–ին
Երեկ` հունիսին 26 –ին, Էջմիածինում մասնակցում էի Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը:Հայաստանի տարբեր մարզերից այնտեղ էին հավաքվել հավատավոր ժողովուրդը՝ ինչ–որ կերպով՝ հաղորդակցվելու Հռոմի Պապ Ֆրոանցիսկոսին։
Զարմանքով նկատեցի՝ շրջակայքում առանձնացված հսկայական տարածք, փափուկ և
գունավոր աթոռներով, հերթապահող ոստիկաններով, նախատեսված «էլիտայի» համար։
05.04.2016
Մարտունիում հյուրընկալված առաջին ընտանիքին փոխանցեցինք առաջին օգնությունը
Ինչպես երեկ հայտարաել էինք Արցախից Մարտունու տարածաշրջան են հյուրընկալվել ընտանիքներ, որոնց անվտանգությունից ելնելով տարհանվել էին իրենց բնակավայրից։
«Գնացել էինք Մարտակերտ մեր տղային տեսակցության, այնտեղ է ծառայում, – պատմում է հյուրընկալող ընտանիքի հայրը՝ Նվեր Բադոյանը,– մեր զինվորին վերձրեցինք գնացինք Խուրշուդյանների տուն, որ իրենց տանը կազմակերպենք մեր տեսակցությունը, էլի էինք գնացել–եկել՝ ծանոթացել էինք, այդ գիշեր էլ թուրքերը սկսեցին կրակել։ Գյուղացիք սկսեցին ավելի ապահով տեղեր գնալ, իրանք գնալու տեղ չունեին, առանց վարանելու ասեցի՝ նստեք ավտոն՝ ձեզ կտանեմ մեր տուն»,– շարունակում է Նվերը։
«Գնացել էինք Մարտակերտ մեր տղային տեսակցության, այնտեղ է ծառայում, – պատմում է հյուրընկալող ընտանիքի հայրը՝ Նվեր Բադոյանը,– մեր զինվորին վերձրեցինք գնացինք Խուրշուդյանների տուն, որ իրենց տանը կազմակերպենք մեր տեսակցությունը, էլի էինք գնացել–եկել՝ ծանոթացել էինք, այդ գիշեր էլ թուրքերը սկսեցին կրակել։ Գյուղացիք սկսեցին ավելի ապահով տեղեր գնալ, իրանք գնալու տեղ չունեին, առանց վարանելու ասեցի՝ նստեք ավտոն՝ ձեզ կտանեմ մեր տուն»,– շարունակում է Նվերը։
04.04.2016
Արցախից Մարտունի եկած ընտանիքներին անհրաժեշտ է օգնություն

Հարգելի Մարտունեցիներ Արցախյան դեպքերի պատճառով վտանգված տարածքներից որոշ ընտանիքներ տեղափոխվել են նաև մեր շրջան։ Այդ, ինչպես նաև ընդունող ընտանիքներին անհրաժեշտ է աջակցություն։
Ովքեր ցանկանում եմ իրենց օգնությունը առաջարկել,խնդրում եմ գրեք,զանգահարեք կամ այցելեք «Մարտունու ինֆոտուն»։
Ապրիլի 5-ին առաջին այցելությունը կկատարվի վեց հոգանոց ընտանիքին։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահերք՝ հեռ․համարին 094211396։
Անահիտ Գևորգյան՝
«Մարտունու կանանց համայնքային
խորհուրդ» ՀԿ նախագահ
25.03.2016
Մարտի 25․ չծնված երեխաների համար աղոթքի օր
Այսօր աշխարհի շատ երկրում՝ Արգենիտնայում, Չիլիում, Գվատեմալայում, Իսպանիայում, Բելառուսում և շատ այլ երկրներում նշվում է որպես (հիշատակվում) Չծնված երեխաների օր, կամ Չծնված երեխաների համար աղոթքի օր։ Նախաձեռնության նպատակն է, որպեսզի պաշտպանվի բեղնավորված երեխայի (պտղի) իրավուքները և աղոթք հնչի, որպեսզի օր օրի աշխարհում պակասեն հղիության արհեստական ընդհատման դեպքերը։Մարտի 25–ը պատահականորեն չի ընտրվել, այդ օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանի հետ և աղոթքի կոնտեքստում ընկած է «40 օր կյանքի համար» միտքը, որին միանում են հարյուրավոր քաղաքներ ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ավստրալիայում։ Նախաձեռնության նպատակն է բարձրաձայն հնչող աղոթքի միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնել խնդրի լուծման կարևորության մասին։
24.07.2015
01.07.2015
Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն հանդիսանալով Եվրոապական միության կողմից ֆինանասավորվող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ենթադրամաշնորհատու հուլիսի 1–ից մեկնարկում է համանուն ծրագիրը, որը տեւելու է շուրջ 20 ամիս։
Ծրագրի նպատակ է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորվելու մշակույթի փոփոխությանը եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը։
07.05.2015
Ալյուրի հարստացման վերաբերյալ քննարկում Մարտունիում
ՀՀ կառավարության նախաձեռնած«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը հանրային բանավեճի առարկա է դարձել: Այս նախագծով նախատեսվում է երկաթով և ֆոլաթթվով հարստացնել մեր երկրում օգտագործվող ալյուրի շուրջ 85 տոկոսը: Կառավարության այս նախաձեռնության դրական ու բացասական կողմերը վերհանելու նպատակով ապրիլի 28-ին «Մեդիա կենտրոնը» հերթական քննարկումն էր կազմակերպել Մարտունիում: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում կայացած բանավեճին մասնակցում էին փորձագետներ, առողջապահության բնագավառի մասնագետներ, գործարարներ, խնդրով մտահոգ քաղաքացիներ:
03.12.2014
Սեւանի խնդիրների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի հասարակությունը մտադիր է նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը
| Լուս․նկ․ «Մարտունի Ինֆոտան» |
«Սևանա լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն արդեն բաց է թողնվել 270 միլիոն խմ ջուր: Արդյունքում, Սևանա լճի մակարդակն արդեն իջել է 5 սանտիմետրով: Սևանա լճի համար դա մահ է», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
09.10.2014
20.09.2014
ԱՄՆ դեսպանը Ինֆոտանը
Հանդիպան ընթացում ՄԿՀԽ ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության պատմությունն, իրականցված ծրագրերը։
Դեսպանը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց «Մարտունի Ինֆոտուն» ծրագրի նկատմամբ, ինչպես հետո Թվիթեր միկրոբլոգի իր էջում է գրել․ «Ինֆոտանը թղթակցում է ավելի քան 40 քաղ․ լրագրողներ շրջանից»։
26.08.2014
«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր»
ԵՀՀ-ն,
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա
նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ
(ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների հետ
ձևավորված կոնսորցիումի շրջանակներում որպես ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» (ԶԴԾ) մաս իրագործում է
«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և
իրականացվելու է
մինչև 2019 թվականի մայիսի վերջ:
22.08.2014
Իրավունքների պաշտպանության կենտորոն Գեղարքունիքի մարզում
Օգոստոսի 22–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ում էին հավաքվել մարզի հասարակական կազմակերպությունների, նախաձեռնողական խմբերի եւ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն «Քաղաքացիական հասարակության համախմբմանն ու հզորացմանն ուղղված կենտրոն Գեղարքունիքի մարզում» ծրագրի շրջանականերում հանդիպում– քննարկում ունենալու համար։
Подписаться на:
Сообщения (Atom)





