«Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը ՄԻԱՎ
ՁԻԱՀ–ի տարածմնավ վրա» թեմայով արտագնա ասուլիս–քննարկում էր կազմակերպել Մեդիա կենտրոնը
«Մարտունու
կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի գրասենյակում նոյեմբերի 28–ին։
Բանախոսներն էին առողջապահության նախարարության
ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ համաճարակաբաններ Վարդան Արզաքանյանը
եւ Էդուարդ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի
առողջապահության բաժնի պետ Անուշ Պողոսյանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ–ի համանախագահ
Սեմ Թադեւոսյանը եւ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գեւրոգյանը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության ստվար զանգված
աշխատանելու նպատակով գնում է արտերկիր, հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրները՝ ՌԴ, որտեղ
մեծ է ՄԻԱՎ ՁԻԱՀ–ով վարակման ռիսկերը։
Տարբեր վիճակագրություններ փաստում են, որ Հայաստանում
երեքից չորս հազար մարդ տառապում է ՄԻԱՎ ՁԻԱՀ–ով։ Եվ որպեսզի այս թիվը չմեծանա, մարդիկ
չվախենան հասրակության մեջ բացեիբաց խոսել իրենց կարգավիճակից, ժամանակին անցնեն բուժզննում
եւ կանխարգելման աշխատանքներ տանեն, միջազգային եւ տեղական զանազան կազմակերպություններ,
այդ թվում կառավարությունը, ծրագրեր է իրականացնում իրազեկման բարձրացման եւ հասրակության
կարծրատիպային վերաբերմունքի վերափոխման համար։
Բժիշկ–համաճարակաբան Վարդանը Արզաքանյանը իր խոսքում
նշեց, որ վարակակիրների 50%-ից ավելին աշխատանքային միգրանտներ են եւ Մարտունու տարածաշրջանը
ամենաշատ արտագնա աշխատանքի մեկնողներ ունենալու պատճառով այստեղ վարկման ռիսկն ավելի
մեծ է դառնում․
«Միգրանտները վերադառնալով վարակում են այստեղ իրենց
զուգընկերներին, կանանց եւ ստացվում է, որ մոտ 70-75% աշխատանքային միգրացիայի հետեւանքով է
վարակակիր դառնում»։
Ցածր է նաեւ
իրազեկվածության աստիճանը, մարդիկ բացի այն որ չգիտեն, որտեղ ինչպես կարող են
զզնվել, ավելի շատերը ուղղակի չգիտեն, որն հնարավոր է բուժվել, բուժման հատուկ ընթացակարգ
անցնելով՝ ապրել մինչեւ խոր ծերություն։
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը իր խոսքում
ասաց․
«Կարող ենք ստեղծել լաբարտորիաներ, զինել լավ բուժտեխնիկայով,
բայց դուռը ոչ ոք չի բացի քանի դեռ հասարակության մեջ առկա է նման հիվանդություններով
տառապողների նկատմամբ խարազանումը»։
«Մոտիվացնող պետական հատուկ ծրագեր, որպես այդպիսիք
չկան, բացի հղիների պարտադիր հետազոտությունը ՄԻԱՎ ՁԻԱՀ–ի վերաբերյալ»,– իր խոսքում
նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության
բաժնի պետ Անուշ Պողոսյանը ավելացնելով, որ –«յուրաքանչյուր ամիս ստանալով հղիների
հետազոտման պատասխաները աշխատանքներ ենք սկսում
են տանել նաեւ ընտանքի անդմաների՝ մասնավորապես ամուսինների հետ»։
Իրազեկվածությունը բարձրացնելու համար տարբեր
կառույցների հետ համագործակեցելով կենտրոնը օն–լայն քննարկումներ է կազմակերպում բուժամբուլատորիաների
հետ, որտեղ հավաքվում են դպրոցահասակ երեխաներ, քանի որ այսօրվա դպրոցականը վաղվա միգրանտն
է։
Հանրային սեկտոր ներկայացնող Անահիտ Գեւորգյանը
իր խոսքում նշեց, որ հիմա այն շրջանն է, երբ աշխատանքային միգրանտները վերադառնում
են, գյուղեր կան, որտեղ աշխատունակ տղամարդկանց շուրջ 60% դուրս է գնում եւ նոյմբերից
–փետերվար ընկած ժամանակահատվածում բուժզզնում անցած կանանց կեսից ավելին սեռավարակ ունի կամ ՄԻԱՎակիր
է։
«Ամենամեծ խնդիրը իրազեկվածության պակասն
է, համագործակցելով հանրապետական ՁԻԱՀ կետնրոնի հետ ունենք փոխօգնության խմբեր, ովքեր
տարբեր հիմնարկներում շատ պարզ, մատչելի կերպով խոսում, ներկայացնում են սույն թեման
եւ որպեսզի այն շատ տարածվի դիմում ենք նաեւ ավանդական մթեոդներին՝ խնդրում, որ իրենց
ընկերների, ընտանքի անդամների տաբեր հավաքների ժամանակ բարձրաձայնեն, որպեսզի մարդն
ազդակ ստանա եւ գնա զննման, գիտակցությունը բարձրացնի խնդրի կարեւորության վերաբերյալ»։
Ի տարբերություն այլ կազմակերպությունների
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ–ն բացի իրազեկվածության աստիճանը բարձրացելուց փորձում է վարակակիրների նկատմամբ խնամք եւ ուշադրություն
ցուցաբերել։ Ապահովել նրանց դեղորայքով, ՀԿ համանախագահ Սեմ Թադեւոսյանը ասաց,
«Մոտ 60 վարակակիր ունենք, ովքեր աշխատանքային
միգրանտ են այստեղ բուժում ստացել են գնացել ՌԴ աշխատելու, բայց մեր հետ կապը չեն կտրում
հետեւում են իրենց բուժմանը դեղորայք ընդունում, եթե դեղերը վերջանում են մենք այստեղից
մեր կապերով փորձում ենք հասցնել»։
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ այս
ոլորտում երկու կարեւոր խնդիր կա՝ իրազեկվածության ցարծ աստիճանը եւ հասարակության
խտրական վերբերմունքը եւ խոսելը արդեն լուծման գործընթաց է սկսում։
Комментариев нет:
Отправить комментарий