«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ում երեկ՝ նոյեմբերի 6–ին, «Իրավունքների պաշտպանության կենտրոն» ծրագրի շրջանկներում տեղի ունեցավ դասընթաց «Շահերի պաշտպանություն եւ համայնքային մոբիլիզացիա» թեմայով, որը վարում էր «Ասպարեզ» ակումբ ՀԿ–ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։
Թվով 23 մասնակիցները ժամանել էին մարզի տարբեր քաղաքներից եւ գյուղերից։
ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ էին եկել Սեւանից, Գավառից, ներկա էին նաեւ համայնքային ՀԿ–ների անդամներ եւ նախաձեռնող խմբերի երիտասարդ ներկայացուցիչներ։
Սեմինարի ներկաների թվում էին նաեւ Մարտունի քաղաքի ավագանու անդամներից երկուսը, ովքեր մեծ հետաքրքրությամբ լսեցին ավագանի–համայնաքապետ հարաբերություների կարգավորումները, դերերը եւ ավագանու իրավունքները։
Սեմինարը տեսական ինֆորմացիան գործնական օրինակներով համեմված լինելու շնորհիվ ներկաները մեծ խանդավառությամբ լսեցին։ Սեմիանրի վերջում ներկաները դիմեցին Լեւոն Բարսեղյանին գործնական խորհուրդններ տրամադրելու համար, որպեսզի կարողանան իրականացնել իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը, իրականացնեն ավագանու վերահսկողություն՝ համայնքային խորհուրդ ստեղծելու ձեւերով եւ ճիշտ լծակներ գործածելով, որպեսզի ավագանու նիստերին իրենց նախաձեռնած հարցեր քննարկվեն։ Արդյունքում Լիճք համայնքից ակտիվ երիտասարդ, նախաձեռնող խմբերի ղեկավար Արաքս Հոխիկյանը որոշեց ստեղծել «Վիրտուալ ավագանի», համայնքային խնդիրները վիրտալ տիրույթում քննարկելու եւ իրենց ընտրած ավագանու միջոցով նիստերում բարձրաձայնելու համար։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչ, ինչպես նաեւ Վարդենիկ գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմեն Հովհաննիսյանը դասընթացի վերջում, հանգեց այն գիտակցության, որ պետք է համայնքում տեղադրել ավագանու նիստերի օրերի, քննարկելիք հարցերի վերբեյալ տեղեկատվական տախտակներ եւ հետեւողական լինել տեղեկատվություն հայցող քաղաքացիների դիմումներին։
Комментариев нет:
Отправить комментарий