Նոյեմբերի 4–ին Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամում տեղի ունեցավ «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» պաշտոնական բացումը։
ԵՀՀ-ն «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ (ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունները ձևավորվել են կոնսորցիում ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:
ԵՀՀ-ն «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ (ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունները ձևավորվել են կոնսորցիում ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:
Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ՝հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի համար:
Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Նախ և առաջ, կոնսորցիումը մշակում է հատուկ Հայաստանի համար հարմարեցված ՔՀԿ-ների կարողությունների չափագրման գործիք: Այնուհետև կոնսորցիումն անցնում է իր սեփական կարողությունների ձևավորմանը և անցկացնում ՔՀԿ-ների համալիր շուկայական գնահատում, որի արդյունքում մշակվում են շահառու ՔՀԿ-ներին առաջարկվելիք մի քանի ՔՀԿ-ների կայուն աճի մոդելներ: Հետագա փուլերում, կոնսորցիումը կհիմնադրի ՔՀԿ-ների կառավարման դպրոց, որը կդառնա քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոն: Այս դպրոցում կառաջարկվեն վերապատրաստման դասընթացներ ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման, բիզնես պլանավորման, ջատագովման, գենդերային հավասարության շեշտավորման խնդրին համալիր մոտեցման և ծառայությունների մատուցման թեմաներով, ինչպես նաև կփոխանցվեն այլ հմտություններ: Դպրոցը կհզորացվի Քաղաքացիական հասարակության պորտալով (ՔՀԿ պորտալ), որի միջոցով կառաջարկվեն արդի գործիքներ, ինչպես նաև կներկայացվեն տեղեկություններ ՔՀԿ-ների զարգացման և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ: ՔՀԿ պորտալին զուգահեռ՝ դպրոցում կստեղծվեն ՔՀԿ մուլտիմեդիա լուծումների հնարավորություններ՝ ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև այլ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցումը դյուրացնելու նպատակով: Կոնսորցիումի ակնկալիքներով՝ հինգ տարվա ընթացքում անմիջականորեն կամ առցանց ուսուցում կստանան մինչև 160 ՔՀԿ-ներ: Հաջորդ փուլում կանցկացվեն դասընթացներ վերապատրաստողների համար, և այսպիսով` դպրոցը կավարտեն վերապատրաստողների նոր սերունդներ: Առավել առաջատար ՔՀԿ-ները իրենց կարողությունների զարգացմանը սատարող՝ ուղեկցվող դրամաշնորհների դիմելու հրավեր կստանան:
Օրը կներկայացնենք լուսանկարներով․
Комментариев нет:
Отправить комментарий