26.08.2014

«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր»





ԵՀՀ-ն, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ (ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների հետ ձևավորված կոնսորցիումի շրջանակներում որպես ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» (ԶԴԾ) մաս իրագործում է «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:

 «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և բարձրացնում ՔՀԿ-ների՝ որպես բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարների կարողությունները, բարելավում է ծառայությունները և նպաստում առավել արդյունավետ կառավարմանը տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական ոլորտներում:

Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ՝ ա) հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև բ) հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի համար: Խնդիրները հետևյալն են. ա) դարձնել ՔՀԿ-ներն առավել կայուն, և բ) մեծացնել ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները՝ ավելի լավ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կառավարման, տնտեսության և հանրային առողջապահության ոլորտներում բարեփոխումներ ջատագովելու և մշտադիտարկելու նկատառումով: Արդյունքում, ուղղակի մասնակիցները կդառնան գործնական կողմնորոշում ունեցող, կայուն ծառայություններ մատուցող և կարողություններ զարգացնող միջանկյալ միավորներ, շահառուների առնվազն 70 տոկոսի մոտ կարձանագրվի կազմակերպչական կարողությունների կայուն բարելավում, ՔՀԿ-ների կայունության առնվազն երկու մոդել կապացուցեն իրենց հաջողությունը, իսկ քաղաքացիական հասարակության աջակից դերակատարները պատրաստ և ընդունակ կլինեն սատարել ՔՀԿ-ներին:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Նախ և առաջ, կոնսորցիումը մշակում է հատուկ Հայաստանի համար հարմարեցված ՔՀԿ-ների կարողությունների չափագրման գործիք: Այնուհետև կոնսորցիումն անցնում է իր սեփական կարողությունների ձևավորմանը և անցկացնում ՔՀԿ-ների համալիր շուկայական գնահատում, որի արդյունքում մշակվում են շահառու ՔՀԿ-ներին առաջարկվելիք մի քանի ՔՀԿ-ների կայուն աճի մոդելներ: Հետագա փուլերում, կոնսորցիումը կհիմնադրի ՔՀԿ-ների կառավարման դպրոց, որը կդառնա քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոն: Այս դպրոցում կառաջարկվեն վերապատրաստման դասընթացներ ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման, բիզնես պլանավորման, ջատագովման, գենդերային հավասարության շեշտավորման խնդրին համալիր մոտեցման և ծառայությունների մատուցման թեմաներով, ինչպես նաև կփոխանցվեն այլ հմտություններ: Դպրոցը կհզորացվի Քաղաքացիական հասարակության պորտալով (ՔՀԿ պորտալ), որի միջոցով կառաջարկվեն արդի գործիքներ, ինչպես նաև կներկայացվեն տեղեկություններ ՔՀԿ-ների զարգացման և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ: ՔՀԿ պորտալին զուգահեռ՝ դպրոցում կստեղծվեն ՔՀԿ մուլտիմեդիա լուծումների հնարավորություններ՝ ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև այլ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցումը դյուրացնելու նպատակով: Կոնսորցիումի ակնկալիքներով՝ հինգ տարվա ընթացքում անմիջականորեն կամ առցանց ուսուցում կստանան մինչև 160 ՔՀԿ-ներ: Հաջորդ փուլում կանցկացվեն դասընթացներ վերապատրաստողների համար, և այսպիսով` դպրոցը կավարտեն վերապատրաստողների նոր սերունդներ: Առավել առաջատար ՔՀԿ-ները իրենց կարողությունների զարգացմանը սատարող՝ ուղեկցվող դրամաշնորհների դիմելու հրավեր կստանան:


«ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Комментариев нет:

Отправить комментарий