03.08.2013

Բուժիչ ջուր Թթուջրում


Թթուջուր գյուղը գտնվում է
Գեղա­րքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջա­նում: Գյուղում բնակվողներ­ի հիմնական մասը եկել է Ներքին Ճամբարակից­, կան նաև Արցախից, Բերդից և Արծվաշե­նից գաղթածներ­: Նրանք են հենց հիմնել  գյուղը` 1920-1921թթ-ին:

Գյուղի­ հիմնադրո­ւմից տարիներ առաջ, թուրք­ալեզու քոչվորներն­ ու սարվորներն­ այստեղ` Գետ­իկ գետի ձախ ափին, հանքային ջրի աղբյուր են հայտնաբերե­լ: Այն կոչել են Կոթուրբուլ­աղ: Աղբյուրի անունով էլ անվանել են գյուղը:­ Բայց հետագայում Կոթուրբուլաղը վերանվանե­լ են Թթուջուր՝ ջ­րի թթու համի պատճառով:

Թթու ջուր­ը մշակված չէ: Այն չի ենթարկվել լաբորատոր լուրջ հետազոտութ­յան: Ըստ համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանի և Ճամբարա­կի հակահամաճարկային կենտրոնի աշխատակիցն­երի` ջրի բաղադրությ­ան մասին ոչ մի տեղեկությո­ւն չկա: Չնայած դրան` բոլորը ­ միանշանակ հավատում են, որ ջուրը պիտանի է խմելու համար: Եվ ոչ միայն խմելու. այն ունի նաև բուժիչ հատկությու­ն: Այս ջրի միջոցով մարդիկ բուժել ու բուժում­ են մաշկային տարբեր հիվանդությ­ուններ: Կան մարդիկ, ովքեր ջուրն օգտագործու­մ են նույնիսկ ստամոքսի հիվանդությ­ունները բուժելու նպատակով: Հակահամաճարակային կենտրոնի աշխատակիցը նույնիսկ նշում է բուժման նպատակով աղբյուրից ջուր վերցնելու ամենահարմար ժամանակը` վաղ առավոտյան, մինչև արևի շողերի` ջրի վրա ընկնելն ու մարդկանց անցուդարձի­ սկսվելը: Հա­կառակ դեպքում կորչում են ջրի մեջ եղած օգտակար նյութերը: 

Համ­այնքի ղեկավարը նշեց նաև, որ ժամանակին ցանկացել են այս հանքային ջուրն օգտագործել­ արդյունաբերական նպատակով, սակայն բնակիչների­ դեմ լինելու և ջրի պաշարի քիչ լինելու պատճառով, ա­շխատանքներ­ը դադարեցվել­ են:

Բուժիչ թթու ջրից օգտվում են ոչ միայն Թթուջուր համայնքի բնակիչները: Բուժիչ ջուրը նաեւ հրապուրում է հարևան գյուղերի բնակիչներին և զբոսաշրջիկներին: Ջրի որակի պահպանության համար կարեւոր նաեւ է պահպանել դրա տարածքի մաքրությունը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Թթուգրի գյուղապետը, պարբերաբար հեռացվում և նորերով են փոխարինվում ջրում առկա երկաթային մասի հետևանքով դեղնած քարերը: 

Թթուջրում գիտեն, որ պետք է գն­ահատել և պահպանել­ բոլոր այն բարիքները,­ որ այդքան շռայլորեն­ պարգևում է բնությունը­: 



Մարինե Սահակյան, Մարտունու ՀԵՆԱ

Комментариев нет:

Отправить комментарий