30.09.2019

Իմ ծննդավայրը


***
Ես սիրել և սիրում եմ իմ ծննդավայրը, որտեղ ծնվել, մեծացել  ու հիմա ապրում եմ։ Ճիշտ է՝ իմ գյուղում չկան այնպիսի վայրեր, որտեղ ես կարողանամ  ժամանակս հաճելի և արդյունավետ անցկացնել, բայց դա ինձ բոլորովին չի խանգարում սիրել իմ հարազատ Արծվանիստը։ Մեր գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց ամենավատ խնդիրն այն է, որ մենք փորձում ենք փախչել դրանցից՝ չփորձելով անգամ դրանց լուծման համար ուղիներ գտնել։

Գյուղը դատարկվում է, գյուղում կյանքը մեռած է, աշխատանք չկա, ժամանց չկա, Երևանում ուսանելու գնացածները չեն վերադառնում, երիտասարդություն չկա, հետաքրքրություն չկա, զբաղմունք չկա, սա ինչ կյանք է... չկա․․․չ․․․չ․․․
Գյուղի մասին խոսելիս գյուղի բնակիչների, ցավոք, հենց երիտասարդների կողմից հիմնականում այս բնորոշումներն են տրվում։
Յուրօրինակ կոլորիտով, տեսարժան վայրերով, պատմական հուշարձաններով, բառ ու բանով, ավանդազրույցներով ու սովորույթներով  հայաստանյան ցանկացած գյուղ, այդ թվում նաև իմ գյուղը, ունի զարգացման ինքնատիպ ուղիներ։
Գյուղը վերաիմաստավորելու, գյուղը կյանքով լցնելու, քաղաքից գյուղ ձգտում առաջացնելու բոլոր հնարավորությունները հենց  գյուղում ապրող երիտասարդի (և ոչ միայն) ձեռքերում է։
Գյուղերում ոչ թե չկա արարելու հնարավորություն, այլ այդ հնարավորությունը տեսնելու ցանկություն։ Բողոքել կարող ենք բոլորս, արարել՝ մեզանից յուրաքանչյուրը և, կարծում եմ, եթե անում ես գործ, որը կարևոր է ու անհրաժեշտ, ուրեմն ճանապարհն անպայման իրեն-իրեն կբացվի: Դա անխուսափելի է, որովհետև կգտնվեն մարդիկ, որ կգիտակցեն արածիդ արժեքն ու կկանգնեն կողքիդ:
Ես սիրում եմ իմ գյուղը և կանեմ հնարավոր ամեն բան իմ ծննդավայրը զարգացնելու համար։






Հեղինակ՝ Սերոբ Վարդանյան

Комментариев нет:

Отправить комментарий