Показаны сообщения с ярлыком Տաթևիկ Գրիգորյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տաթևիկ Գրիգորյան. Показать все сообщения

13.11.2017

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Երեկ՝ նոյեմբերի 12–ին, Մարտունու մշակույթի տանը կրկին մարդաշատ էր Մարտունու մշակույթի տանը «Գուրջան» (Գուրգեն Ջանիբեկյան) թատրոն–հիմնադրամը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց մոնոներկայացում։ 

Ներկայացումը հանդիսականին հասու դարձրեց ժամանակակից մի ընտանիքի պրոբլեմին՝ պարտադրված ամուսնության պատմությանը։

09.02.2017

Ներս է մտնում ռենտգենուհին ձեռքին նկարը թափահարելով....

Մտնում եմ հնամենի հիվանդանոցի ցուրտ ու անհրապույր ընդունարանը՝ ինչպես ասում են սկզբում հիմնիվեր հիվանդանոցը պետք է բուժել հետո նոր անցնել հիվանդներին:
Ինչևէ:

Ընդունարանում մի տարեց կին է նստած, ուսից մինչև ձեռքը թևը փաթաթած շալերով, շուրջը վխտում են հարսներն ու աղջիկներն ու որդիներն ու....Աստված տվել է:
-Մամ ջան, մի վախեցիր, բժիշկները ամեն ինչ կանեն որ քեզ շուտ լավացնեն, մամջան, ջան, ջան, շա՞տ է ցավում...

09.11.2016

Երթևեկում ենք առանց չվացուցակի, անտոմս, գլխաքանակով


- Դե, ես հասարկ մարդ եմ, օգտվում եմ տրանսպորտի հասարակական միջոցներից,- ասաց իմ երիտասարդ բարեկամը և շարունակեց, - Վաղ առավոտյան հապճեպ ինձ նետեցի գազել կոչվող երթուղային տրանսպորտի կայանատեղի, որպեսզի մեկնեմ մայրաքաղաք: Եղանակը լավ էր ու տրամադրող, սակայն պարզվեց, որ ուշացել եմ, երթուղայինը մեկնել է: Ստիպված էի սպասել, մանավանդ շատ սպասողներ կային և մի սպիտակ գազել կանգնեց և մենք լցվեցինք մեջը, նստեցինք ու սպասում էինք՝ հայտնվեց պատասխանատուն և ասաց, որ սա չի գնալու, իջնենք ու նստենք ա՜յ, այն բալի գույնի գազելը: Իջանք, նստեցինք ու մի որոշ ժամանակ անց նորից եկավ ու ասաց, որ մեր ցավը տանում է, բայց պետք է նստենք ա՜յ այն մյուս սպիտակ գազելը:  Ճարներս ինչ, մարդ ենք, պետք է հասկանանք, իջանք, նստեցինք ու սպասում ենք: Պատասխանատուն եկավ, հաշվեց մեր ու պարզվեց, որ գլխաքանակը պակաս է, չնայած էլ ազատ նստատեղեր չկային: Էլի ուղևորներ եկան ու նստոտեցին անցումի ազատ տարածքում դրված աթոռակներին:

20.05.2016

Այն մասին, երբ մեկը ստիպված եղավ տանը հաց թխել

Լուս․նկ․ news.am–ից
Անցյալ կատարյալ ժամանակ մեկը մի պատմություն արեց, երբ մի անգամ փողոցով քայլելուց տեսնում է, որ հացի խանութում տաք հաց են թափում՝ տաք հաց է առնում ու թևի տակ դրած պոկելով ու ուտելով գնում է:Նրանք, ովքեր կերել են այն ժամանակվա երևանյան տաք մատնաքաշ հացը, կհասկանան: Արագ ուտելով գնում է ու հանկարծ նկատում է, որ ողջ փողոցը բերանը բաց իրեն է նայում ու հռհռում ու ինչ որ անորոշ գոռոցներ են լսվում, մինչև որ մի մարդ կանգնեցնում է.