Լուս․նկ․ news.am–ից |
-Աղջիկ ջան, բաց թող խեղճ մարդուն.- ու հետն էլ ծիծաղում է:
Ետ շրջվի ու ի՞նչ տեսնի:
Մյուս թևի տակ հովանոցն է դրած լինում, դե այն ժամանակվա հովանոցները հիմիկվա նման չէին՝ ծալես դարսես դնես գրպանդ, ձեռնափայտի նման երկար ու կեռ գլխով էին:
Հովանոցը դրել է թևի տակ՝ կեռը ետ, այս կեռը խրվել է հաց թափող մարդու ՍՊԻՏԱԿ խալաթի մեջքի գոտուն:
Խեղճ մարդը երկու ձեռքերով հացը բռնած ետետ է գնում ու գոռում՝ թո՜ղ, թո՜ղ...
Անցյալ կատարյալից մեկ այլ պատմություն էլ հիշեցի, երբ կոլխոզի նախագահին վերևներում սեղմում են, սա էլ գալիս ու իր հերթին հավաքում է կոլտնտեսության կադրերին , ջղայնանում, գոռգոռում , վերջում էլ թե.
-Դուք իմ վիճակին ու իմ հագուկապին նայեք, կարո՞ղ է ես կոստյում չունե՛մ, սառուշկա գալստուկ չունե՛մ, որ հագնեմ, տո՛, դու՛ք է, որ չարժեք, հագնեմ գամ ձեր երեսը:
Ու հիմա ես մտածում եմ, հնարավո՞ր է, որ մենք չարժենք, որ մեր հացի մատակարարները սպիտակ խալաթ, գլխարկ ու ձեռնոց հագնեն ու հացը իրենց ամենօրյա հագուստով չբերեն խանութները:
Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան
«Տաթև» ՀԿ–ի նախագահ
Комментариев нет:
Отправить комментарий