Показаны сообщения с ярлыком Տիգրան Դավուդյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տիգրան Դավուդյան. Показать все сообщения

13.12.2015

Բարդիների քրոնիկիոն (բողոք ընդդեմ պատկան մարմինների)

2011թ․ 
...90-ականների մթության ու ցրտի մեջ ես չդարձա կրակի բաժին, այլ մարդկանց` օր օրի շատացող հոգս ու դարդի հետ վերընձյուղվեցի ու տերևներ տվեցի: Ամառվա տապին շվաքիս տակ հով էի անում տերևներիցս պսակներ հյոսող երեխաներին, ձմռանն էլ հսկում դպրոց շտապող մարդկանց: Քանի սերունդ է անցել արմատներս վրայով ու հիացել իմ սաղարթախիտ ճյուղերով: Այժմ զղջում եմ, որ այն ցուրտ տարիներին չտաքացրի ինձանով, գոնե մի լավ գործ արած կլինեի. Մի մանուկ ցրտից չէր մրսի ու տաքուկ կքներ վառարանի կողքին, որում կվառվեի ես....