2011թ․ |
Ծնողներիցս շատ եմ լսել, որ անգամ իրենք չեն հիշում, թե որ սերունդն է տնկել Մարտունու Երկրորդ միջնակարգ դպրոցի (այժմ՝ Մրտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոց), հարակից տարածքում փարթամորեն աճող բարդիները: Միայն հիշում եմ, որ դպրոցական տարիներին շատ եմ ոգեշնչվել այդ բարդիներից: Նրանք այնքան հին էին, իմաստուն ու այնքան նոր յուրաքանչյուր առաջին դասարանցու պես: Շատ սիրահար զույգեր առաջին անգամ այդ բարդիների վրա են դրոշմել իրենց անվանատառերն ու երդվել միշտ սիրել իրար: Դրանք իմ հարազատ դպրոցի խորհրդանիշներն էին:
Ամռանը շատերն էին բողոքում, որ բարդիների նրբամազերը խանգարում էն իրենց, բայց չէ որ նրանք էլ այդ կերպ իրենց սերն էին արտահայտում մարդկանց: Օդում պարող մի սպիտակ նրբամազ դիպչեց այտիս ու համբուրեց ինձ: Դա իմ ու շատ հասակակիցներիս պատանությունն էր, ովքեր ամեն անգամ հսկա բարդիների շվաքավ անցնելիս` հիշում էին իրենց կյանքից մի պատառիկ: Հիշում ու ժպտում էինք, որ երկար տարներ անց բարդիներն են դարձել մեր կյանքի համր վկաները:
...Ո՞ւմ էի խանգարել: Ո՞վ թունավորվեց իմ կենսատու թթվածնից: Ես դեռ շնչում էի ու արմատներ ձգում մայր հողում: Ափսոս , որ էլ չեմ տեսնելու իմ հարազատ դպրոց շտապող երեխային, ում երկար ու ձիգ տարիներ պատրաստ էի դիմավորել այն դպրոցի բակում, որտեղ արմատ էի գցել...
Զայրույթս ու զարմանքս մեծ էր, երբ երկար տարիներ բացակայելուց հետո, նորից հանդիպեցի մանկությանս բարդիներին: Նրանք այնքան գաճաճ էին ու անպաշտպան: Մարդկային անիրավ ձեռքը նրանց էլ էր հասել: Փոխանակ նորից փթթելու, բարդիերից մնացել էին հողին հավասարվող կոճղերը: Նրանց հետ ընդհատվեց նաև հազարավոր մարդկանց հիշողություններ: Նոր սերունդն այժմ չգիտի, թե ինչ է եղել այն ժամանակ այս կոճղերի փոխարեն, որոնց վրայով նրանք վազում են` շտապելով չուշանալ դասերից:
Հ.Գ. Մարդ եղեք, մարդիկ: Ինչպես կտրելիս չկոտրվեց այն ձեռքը, որը մի ժամանակ այդ բարդու հաստ կեղևի վրա փորագրեց իր առաջին սիրո անվանատառը....
Հ.Գ. Բողոքս ուղղում եմ Մարտունու քաղաքապետարանին, քաղաքի բոլոր պաշտոնյաներին. Հետևեք ու հսկեք քաղաքի ամեն մի անցուդարձին: Ծառեր կտրելու հրաման ստորագրելու փոխարեն լուսավորեք ու ասֆալտապատեք փողոցները, կազմակերպեք շաբաթօրյակներ ու հետ բերեք մեր մանկության հուշերը:
Հեղինակ՝ Տիգրան Դավուդյան
Շատ հուզիչ էր:Երկու Ժամ լաց եմ լինում: Հիշեցի : Բարդիների պուրակում երկու տղա ինձ տիրեցին:Սեր են տվել այդ բարդիների շվաքում,բամբակով էլ կերակրել են:Մինչև հիմա ասթմա ունեմ;Վայ,վայ.......:
ОтветитьУдалитьԱյդ անորակ բարդիները, մի օր կարող էին ընկնել մեկի գլխին ու սպանել:Եղևնիներ են պետք,որ ծակծկեն սիրահարներին:
Դպրոցում սիրո լավ դասեր եք անցկացրել բարդիների պուրակում:
УдалитьԱնա Տիտիզովնա, հլա չես մոռացել?
УдалитьՄիայն չեմ հասկանում comment գրողը ցավով թե հաճույքով է հիշում բարդիների մոտ տեղի ունեցածը?)))
ОтветитьУдалитьկոմենտ գրողը հաջույքով ա գրե երգու տղու կողմից իրեն միաժամանակ տիրելու մասին ու սիրելու մասին: ու շատ ա ցավում որ էլ երփեք չի կրկնվի,քանի ոռ բարդիները այլեվս չկան և տղաներն էլ ծիրացել են, սնունդ տվող էլ չկա
Удалитьմինչև քաքապետարանին բողոքելը Տիկրան Տավուտյան,դիմեք Եղազար դավուդյանին ոչը ավաքանու գլխավոր անթամա
ОтветитьУдалитьՀարգելիս, չեմ ուզում անրադառնալ ձեր անգրագիտությանը և/կամ վիավորական գրառման ձևին, այդպես արտահայտվելը գեղեցիկ չէ։
УдалитьՆախ ասեմ․ ավագանին գլխավոր անդամ չունի, եթե չգիտեք իմացեք, գոյություն ունեն ավագանու անդամներ, ովքեր լիազորություններով և պարտականություններով հավասար են, և ես ավագանու անդամներից մեկն եմ։
Իսկ ինչ խոսքը վերաբերվում է Տիգրան Դավուդյանի գրառմանը և «բողոքին» ուղղված Մարտունու քաղաքապետարանին, ասեմ սա էլ իմացեք, ավագանին հանդիսանում է քաղաքապետարանի կամ, որը նույնն է, տեղական ինքնակառավարման մարմինի (ՏԻՄ) մի մասը, և այդ գրառումը հասցեագրված է նաև ավագանիներին։ Իսկ ինձ Տիգրանը անձամբ է ասել իր մտահոգությունը՝ կապված ծառերի հատման հետ։ Որպես հավելում նշեմ, որ ծառերի հատման որոշումը կայացվել է ավագանու կողմից, հիմք ընդունելով դպրոցի տնօրինության կողմից ներկայացված գրությունը (Պայմանավորված ծառերի մեծ և հին լինելով, ինչը վտանգ էր ներկայացնում ինչպես դպրոց հաճախող երեխանների համար, այնպես էլ հարակից ճանապարհով երթևեկող հետիոտնի և մեքենաների համար)։
Եվ ես կուզենայի, որ Տիգրան Դավուդայնի պես մտածող մարդիկ մեր քաղաքում շատ լինեն, ովքեր կբարձրաձայնեն իրենց մտահոգությունները համայնքի խնդիրների վերաբերյալ, ավագանու կայացրած այս կամ այն որոշման վերաբերյալ, մասնակցեին ավագանու նիստերին, և նիստերի ժամանակ ներկայացնեին իրենց կարծիքները և առաջարկությունները քննարկվող հարցերի վերաբերյալ։ Եվ հավատացեք այդ ամենից միմիայն կշահի մեր համայնքը և մեր համայնքի բնակչությունը։
Եղիազար,հարգելիս,դուք հրաշալի կերպով լուսավորել եք այս նյութը:Արդեն ամեն ինչ պարզ է:
УдалитьՄի վիրավորվեք,որ մարդիկ մինչև հիմա չգիտեն,թե ինչ է ավագանին և գլխավոր և երկրորդական անդամներ չկան:
Եղազար Դավուդյան, ես լավ քոմպուտեր լավ գրել չգիդեմ:Բայց իմ մակարդակը հայոց լեզուից ավելի բարձր,քան ձեր տղտակիցը:եթե էտ երիտասրդ Տիկռան Դավուտյան քեզ հետ խոսել,ապա ինչու է գրե? Միթե լավ չի հասկացել այդ երիտասարդը? Տե ուզում ա իրան ցույց տա?
УдалитьԿորեկտությունը լավ բան է, որը պակասում է գրողներին։
ОтветитьУдалитьԱնձական վիրավորանք հասնցնելը անանիմինի ձևով միայն գրողի չարությունն ու վախն ա ցույց տալիս։ Լավ ա որ լատինատառ չենք գրում, վատ ա, որ տենց ձեր անգրագիտությունն եք ցույց տալիս։
Հարգելի անանուն հեղինակ,եթե դուք չեք վախենում,ինչու ձեր անունը չեք գրել? Ինչ վերաբերվում է գրագիտությանը,ապա դուք էլ չեք փայլում հայոց լեզվի իմացությամբ:
УдалитьԻնձ նույնպես դուր չի գալիս,երբ վիրավորական մտքեր են արտահայտում,սակայն շատերի մոտ դա էլ է արտահայտման ձև:Թեկուզ անգրագետ ու անկոռեկտ,գոնե մարդիկ կարողանում են իրենց կարծիքն արտահայտել: Եվ դա լավ է:
Շատ հետաքրքիր է ու միևնույն ժամանակ պարտավորեցնող, երբ տեսա, որ նյութս բուռն քննարկումների տեղիք է տվել: Իհարկե չգիտեմ տխրեմ, թե ուրախանամ, որ ոմանք ծառուղին դարձրել են սեքսի կամ այլասեռվածության վայր, այնուամենայինիվ նրանք էլ ինձ պես հիշողություններ ունեն:
ОтветитьУдалитьՀարգելի Արման, եթեդուք կասկածում եք իմ` հայոց լեզվի գիտելիքների վրա, Ձեր խնդիրն է: Իհարկե կարող ենք հանդիպել ու ես Ձեզ կլուսավորեմ Հայերենի` Ձեզ համար մութ մնացած անկյունները: Այո, ես խոսել եմ Եղիազարի հետ: Չեմ կարող գրածս համարել ժուռնալիստական նյութ, սա բողոք է` ընդդեմ բոլորիս: Իսկ եթե ուզում եք իմանալ որն է իսկական ժուռնալիստական նյութը, դրա մասին էլ կարող եմ երկար խոսել Ձեզ հետ.....