Показаны сообщения с ярлыком Միջոցառում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Միջոցառում. Показать все сообщения

20.02.2018

Լիճքում կազմակերպվել էր համագյուղացի վաղամեռիկ բանաստեղծի հուշ–ցերեկույթը


Փետրվարի 18 - ին, Լիճքի Հովհ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, գիրք նվիրելու տոնը համատեղվել էր Լիճք գյուղի բնակիչ Արամայիս (Վազգեն) Սարգսյանի հուշ–ցերեկույթով։

Հայոց մեծն բանաստեղծի ծննդյան օրը՝ իր  անունը կրող դպրոցում վաղամեռիկ պոետի՝ Արամայիս Սարգսյանի, անմեռ մուսայի հրաշագեղ, սիրառատ և հեզահունչ խոսքը հնչեց ...

20.11.2017

Մարտունիում երիտասարդների ուժերով տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ


Նոյեմբերի 17–ին տեղի ունեցավ «Մարտունի երիտասարդական բանկի»  կողմից հայտարարված համայնքային զարգացմանն ուղղված դրամաշնորհների հանձնման արարողությունը։
Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։

13.11.2017

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Երեկ՝ նոյեմբերի 12–ին, Մարտունու մշակույթի տանը կրկին մարդաշատ էր Մարտունու մշակույթի տանը «Գուրջան» (Գուրգեն Ջանիբեկյան) թատրոն–հիմնադրամը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց մոնոներկայացում։ 

Ներկայացումը հանդիսականին հասու դարձրեց ժամանակակից մի ընտանիքի պրոբլեմին՝ պարտադրված ամուսնության պատմությանը։

22.05.2017

«Չդադարող պատերազմ»․ Թանգարանային գիշերվան նվիրված միջոցառում Մարտունու պատկերասրահում

Մայիսի 20-ին, Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր ծրագրի շրջանականերում Մարտունու պատկերսարահում կայացավ «Չդադարող պատերազմ, ցավոտ պատմություններ․ Դժվար պատմելին թանգարաններում» խորագրով միջոցառում:

Այն կազմակերպվել էր Մարտունու պատկերասարահի, Մարտունու երաժշտական դպրոցի և
Մշակույթի պալատի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին Ապրիլյան և Արցախյան հերոսամարտերի մասնակիցներ, զինվորական կառույցների, քաղաքապետարանի, դպրոցների ներկայացուցիչներ, ծնողներ, ավագ տարիքի դպրոցականներ, երաժիշտ- կատարողներ:
Էկրանին ցուցադրվում էին Ապրլյան քառօրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները՝ նրանց մասին պատմությունների, իրենց հուշերի գրավոր ուղեկցությամբ:

10.04.2017

«Գարունը կանանց աչքերում» ցուցահանդես Մարտունու պատկերասրահում

Ապրիլի 7–ին Մարտունու պատկերասրահում բացվեց «Գարունը կանանց աչքերում» ցուցահանդես։

Ներկայացվել են տարածաշրջանի ստեղծագործող կանանց աշխատանքներ՝ նվիրված գարնանը, կանանց, մայրությանը։

Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը։

02.02.2017

«SOS Սևան» ֆիլմի ցուցադրություն–քննարակում


«SOS Սևան» բնապահպանական ֆիլմի հեղինակները երեք պատանիներ են, ովքեր բնակվում են Սևանի ավազանում գտնվող Նորատուս գյուղում:
Ֆիլմը պատմում է Նորատուսի «Արևորդի» էկոակումբի երեք պատանի բնապահպանների մասին, ովքեր 2011 թվականին հետաքրքիր «ճանապարհորդություն» են կատարում Սևանա լիճ` բարձրադիր լճի բնապահպանական խնդիրներին ավելի լավ տեղեկանալու համար: Նրանք ուսումնասիրում են լճում ձկների վերացման պատճառները, տեղեկանում, թե որ արդյունաբերական ձեռնարկություններն են աղտոտում լճի ջուրը, եւ թե ինչպիսի ազդեցություն ունի Սեւանի բնապահպանական ճգնաժամը` շրջակայքում ապրող մարդկանց վրա:

07.12.2016

Նոր հնարավորություններ ավագ դպրոցի սաների համար


Երեկ՝ դեկտեմբերի 6-ին,Մարտունու ավագ դպրոց էին այցելել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կենտրոնի ներկայացուցիչները։

Այցելության նպատակն էր կամավորության թեմայով սեմինար կազմակերպել բարձր դասարանի աշակերտների համար։

ՀԵՀ–ի մարզային գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանը խոսելով կամավորության մասին՝ ասաց, որ այն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։

22.11.2016

Գիրքը, որպես մշակութային արժեք․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում

Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր Գավառի՝ Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Լուսիկ Խաչիկյանի գլխավորությամբ: 

«Հյուրընկալման հիմնական նպատակը դպրոցականների մոտ գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելն է»,– ասում է գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և հավելում, որ այս տարի գրադարանը, քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ համալրել է մանկական գրաֆոնդը,– «ներառված են մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, խաղ - գիտարաններ, ինչպես նաև հայազգի ու համաշխարհային մեծերի գրավածքների մանկական մեկնաբանություններ»: 

17.11.2016

Հերոս Ռոբերտ Աբաջյանին մեծարեցին նաև Վարդենիկում


Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: 

Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն էր:

07.11.2016

Բերք ու բարիքի փառատոն Վարդենիկում



Արդեն չորրորդ տարին է Վարդենիկ համայնքում «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ -ը կազմակերպում է «Ոսկե Աշուն» բերքի տոն մրցույթ - փառատոնը:

Փառատոնին բոլորը սպասում են անհամբեր, Վարդենիկում բերքի տոնը դարձել է արդեն Վարդավառի, Ամանորի նման սպասված մի ավանդական տոնակատարություն, այդ օրը մենք տոնի ենք վերածում նաև շնորհակալություն հայտնելով աստծուն, հողին, աշնանը մեզ տված բերք ու բարիքի համար:

25.10.2016

Նարեկացուն տեսնել թատերականացված, գեղարվեստական ու հռետորական կողմերով․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում


 «Մի կտոր աղոթք ու նարեկացիական շունչ է տանում հանդիսականը այս ցրեկույթից»,– ասաց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը 
«Տիեզերահռչակ վարդապետը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին Գավառի քաղաքային գրադարանն հյուընկալել էր նարեկացիասեր հանդիսատեսին` մեծն աղոթասացի գրական ժառանգությանը ևս մեկ անգամ հաղորդ դարձնլու նպատակով։

21.10.2016

Բերք ու բարիքի փառատոն Գավառում



Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:

17.10.2016

Արծվանիստում բացվեց հուշարձան՝ նվիրված զոհված համագյուղացիներին

Հոկտեմբերի 17–ն այսուհետ Արծվանիստում կնշվի՝ Անկախ Հայաստանի զինված ուժերում զոհված տղաների հիշատակի օր։

Այսօր Արծվանիստի Վանեվան վանքային համալիրի հարակից տարածքում  տեղի ունեցավ հուշարձանի բացում՝ նվիրված գյուղի զոհված զինվորներին։
Բացման արարողությանը մասնակցում էին զոհվածների ընտանիքների անդամները, հարազատները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգրոյանն,  Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը և մի շարք այլ պաշտոնյաներ։

14.10.2016

ՀաՄաՏեղ պորտալի ստեղծում․ ՏԻՄ–բնակիչ համագործակցության նոր հարթակ

Հոկտեմբերի 12-ին, Եվրասիա Համագործակցություն Հիմնդադրամում տեղի ունեցավ ՀաՄաՏեղ (Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը) ծրագրի շրջանակներում ստեղծված www.celog.am պորտալի պաշտոնական շնորհանդեսը:



29.09.2016

Եվրոպական ժառանգության օրերը Մարտունիում


Սեպտեմբերի 25–ին Մարտունին նույնպես միացավ  Եվրոպական ժառանգության օրեր ծրագրին։
Եվրոպական ժառանգության օրերն անց են կացվում ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվեցիային  միացած եվրոպական 50 երկրում՝ այդ թվում Հայաստանում։
«Ժառանգությունը և համայնքները» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում Մարտունու պատկերասրահում սեպտեմբերի 25–ին ցուցադրվեց հնագիտական–պատմագիտական արժեքներ ներկայացնող ցուցանմուշներ։

27.09.2016

Վարդենիկի պարի համույթ՝ լավագույն նորաստեղծ համույնթ


Ահա և մեր հաղթանակը ․․․
 Վարդենիկի «Նազանի» պարի համույթը  ճանաչվեց Հայաստանի Հանրապետության  լավագույն նորաստեղծ պարային համույթ` ՀՀ  անկախության 25 ամյակին նվիրված  համահայկական երգի - պարի փառատոնին,  որը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին,  Երևանի Առնո Բաբաջանյանի անվան  համերգասրահում:

20.09.2016

«Բավական» ֆիլմի դիտում–քննարկում «Մարտունի Ինֆոտանը»


«Բավական» ֆիլմը բարձրաձայնում է Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեման:
 Բազմաթիվ հայկական ընտանիքներում դիմում են արհեստական ընդհատմանը, երբ պարզվում է, որ սպասվող երեխան տղա չէ, պետք է անպայման տղա լինի` ցեղի շարունակող, տան ժառանգ, ծուխը ծխեցնող, այնինչ աղջիկը «ուրիշինն է»:

02.09.2016

Վերանորոգված մարզադահլիճներ Ն․ Գետաշենում և Վարդենիկում



Հայաստանում սեպտեմբերի 1-ը նախանշում է ուսումնական առաջին օրը:
Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները այսօր վայելում են վերանորոգված մարզադահլիճներն ու նախակրթարանները, որ իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում: Այս անակնկալն իսկապես լավ սկիզբ է կրկին դպրոց վերադառնալու համար:

31.08.2016

Համայնքային կայքը որպես ՏԻՄ–բնակիչ երկխոսության հարթակ

«Նոր օրենսդրությամբ համայնքանպետարանները պարտադիր պետք է ստեղծեն իրենց կայքերը։ Եթե մինչ այդ ՏԻՄ–ն էր որոշում ստեղծի կայք, թե ոչ, ապա հիմա պարտադիր է բոլորի համար», – ասաց «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ–ի աշխատակից Գրիշա Խաչատրյանը օգոստոսի 31–ին «Մարտունի ինֆոտանը» կայացած «Համայնքապետարանի կայքը որպես ՏԻՄ–համայնք կապի միջոց» հանդիպում քննարկման ժամանակ։