17.10.2016

Արծվանիստում բացվեց հուշարձան՝ նվիրված զոհված համագյուղացիներին

Հոկտեմբերի 17–ն այսուհետ Արծվանիստում կնշվի՝ Անկախ Հայաստանի զինված ուժերում զոհված տղաների հիշատակի օր։

Այսօր Արծվանիստի Վանեվան վանքային համալիրի հարակից տարածքում  տեղի ունեցավ հուշարձանի բացում՝ նվիրված գյուղի զոհված զինվորներին։
Բացման արարողությանը մասնակցում էին զոհվածների ընտանիքների անդամները, հարազատները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգրոյանն,  Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը և մի շարք այլ պաշտոնյաներ։
Արծվանիստցիների բնորոշմամբ 20 տարիների ընթացքում կորցրել են բարի, խիզախ, բանիմաց և արծիվ 6 տղաներ, ովքեր իրենց արիությունն ապացուցեցին իրենց գործով և կոչումով՝ զինվոր անունով:

ՀՀ նախագահի հրամանագրով մեդալ հանձնվեց 2016 թ. հունիսի 2-ին Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանին հայ ոճրագործի ձեռքով զոհված Խորեն Դերենիկի Հարությունյանի ընտանիքին: 





Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий