Показаны сообщения с ярлыком մրցույթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մրցույթ. Показать все сообщения
27.02.2017
13.02.2017
«ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ
Մարտունի ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017»
սոցիալական
նորարարության
(ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և
ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով
սոցիալական
խնդիրների
լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝
դուրս բերելով այն մարդամեջ։
11.11.2016
ՄՐՑՈւՅԹ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար
երի և «Մարդամեջի» ակտիվիստների համար
Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են Վանաձորում,Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։
Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:
07.11.2016
Բերք ու բարիքի փառատոն Վարդենիկում

Արդեն չորրորդ տարին է Վարդենիկ համայնքում «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ -ը կազմակերպում է «Ոսկե Աշուն» բերքի տոն մրցույթ - փառատոնը:
Փառատոնին բոլորը սպասում են անհամբեր, Վարդենիկում բերքի տոնը դարձել է արդեն Վարդավառի, Ամանորի նման սպասված մի ավանդական տոնակատարություն, այդ օրը մենք տոնի ենք վերածում նաև շնորհակալություն հայտնելով աստծուն, հողին, աշնանը մեզ տված բերք ու բարիքի համար:
21.10.2016
Բերք ու բարիքի փառատոն Գավառում

Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:
22.03.2016
Մարտունու ավագ դպրոցը՝ «Հայոց պետական խորհրդանիշներ» մրցույթի հաղթող

Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հաղթող է ճանաչվել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով մրցույթում։
Դպրոցի սան ՍեյրանՍողոյանի «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառը զբաղեցրել է մրցույթային առաջին հորիզոնականը: Աշխատանքները կազմակերպել էր դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ս.Ալեքսանյանը։
20.03.2016
Արծվանիստցի մեր օրերի չեմպիոնը
Մեր օրերի չեմպիոն Արտյոմ Մանուկյանը բնակվում է Արծվանիստ գյուղում, սովորում է տեղի դպրոցի 4 դասարանում։ Մայ Թայ սպորտաձևի պարապմունքները սկսել է Արծվանիստի միջն․ դպրոցում 2 տարի պարապելուց հետո շարունակել է Ծովինար գյուղում, քանի որ դպրոցի սպորտզալը վերանորոգման կարիք ունի։ 1-ին մրցմանը մասնակցել է Գեղհովիտում և տարիների ընթացքում մասնակցել է 6 մրցումների, որոնցից 5-ը գրավել է 1-ին տեղը, ստացել է մեդալներ, գավաթ, պատվոգրեր և կարմիր գոտի․ Վերջերս՝ մարտի 5-ին, մրցման է գնացել Վրաստան և գրավել առաջին տեղը։03.03.2016
Նոր «Մարդ@մեջի» մեկնարկը տրված է․ սպասում ենք ձեր նորարարական գաղափարներին
«ՄԱՐԴԱՄԵՋ»
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
2016 թ. ապրիլի 15-ին «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
04.11.2015
Լիլիթ Բաղիշջանյան․ Խլված դափնիներ
Դեռ փոքր տարիքից հիշում եմ, երբ հայրս մեզ սիրում էր, եղբորս ու ինձ, զգում էի, որ ամեն ինչ չէ, որ ինձ կարելի է: Ամեն ինչ ասելով նկատի չունեմ թողտվության մթնոլորտում ինչ ուզենամ անեմ, այլ եղբորս կարելի էր ու ներվում էին շատ արարքներ, որոնք իմ պարագայում արգելվում էին խստագույնս: Ես չէի հասկանում պատճառը, ես դեռ փոքր էի: Հետո հասկացա՝ դա հանրային մտածողության հետևանքն էր, տղաներին կարելի է համարյա ամեն ինչ, իսկ աղջիկների համար գործում են ավելի նեղ սահմաններ: Հետո, տարիներ հետո հասկացա, որ դա հասարակական մտածողության արդյունքն է, որը դրված է մեր մտածողության հիմքում: Այն արտացոլվում է ամենուրեք՝ տանը, դպրոցում, հասարակական տրանսպորտում, փողոցում և այլուր:
03.11.2015
Ամփոփվեցին «Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ» թեմայով մրցույթների արդյունքները (նկարներ)
Ամիսներ առաջ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի կողմից հայտարարված «Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ» քաղաքացիական լրագրության և շարադրությունների մրցույթի արդյուքները վերջապես ամփոփվեցին։
Նոյեմբերի 2–ին կազմակերպության պատերի ներքո էին հյուրընկալվել լավագույն աշխատանքների 6 հեղիանակները։
Նոյեմբերի 2–ին կազմակերպության պատերի ներքո էին հյուրընկալվել լավագույն աշխատանքների 6 հեղիանակները։
Подписаться на:
Сообщения (Atom)
















