
կերպարանափոխվել եւ դարձել էր աշնանային գունեղ բեմահարթակ բոլոր տարիքի վարդենիկցիների համար եւ ոչ միայն։
Վարդենիկում գործող «Համայնքի Զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Ոսկե Աշուն» բերքի տոն մրցույթ–փառատոն։
Փառատոնին մասնակցություն էին ցուցաբերել 13 խմբեր, պատրաստելով տաղավարներ՝ բազմաբույր ավանդական ուտեստներով, բերքառատ աշնանային բարիքներով և գեղեցիկ գեղարվեստական համարներով:
Մեծ ու փոքր խանավառված համայնքային փառատոնով հնարավորինս շատ լավ էին պատրաստվել։
Փառատոնի կազմակերպիչները, այս տարի ստացված, առատ բերքի խնդության միջոցով,
նպատակ ունենալով աճող սերնդի մոտ սերմանել սեր դեպի գյուղը, հարազոտ հողը, փառատոնը մրցութային էին դարձրել եւ ընտրված ժուրին բոլոր տաղավարների կատարած աշխատանքներն օբյեկտիվորեն գնահատելով, պետք է առանձնացնեին լավագույներից լավագույն խմբերին:

Նրանք առանձին–առանձին գնահատեցին՝
- սեղան–տաղավարի ձևավորումը և առատությունը,
- սեղանի վրա դրված ճաշատեսակների մասին մասնակիցների իմացությունը,
- ներկայացված գեղարվեստական համարը։
Փառատոնի վերջում Վարդենիկի համայնքապետ Հ. Հովեյանը մրցույթի բոլոր մասնակից խմբերին անակնկալ մատուցեց եւ առաջին տեղը զբաղեցրած խմբի մրցանակը, որը ի սկզաբնե որոշված էր եռօրյա ճամբար կամ էքսկուրսիա Հայաստանի տարածքում, ապահովել համայնքապետարանի միջոցներով, բայց անակնկալը այդքանով չէր ավարտվում՝ փառատոնի մասնակից բոլոր խմբերի անդամներն, ովքեր միասին 184 հոգի են հնարավորություն ստացան նոյեմբերի 6-ին «Վարդենիկ» կինոթատրոնում անվճար դիտել «Անահիտ» հայկական մուլտֆիլմը։ Բոլոր տոմսերը նախապես համայնքապետարանը գնել էր: ;)))
Комментариев нет:
Отправить комментарий