14.10.2015

«Կոռուպցիան կարտոֆիլ չէ, որ կշռես ․․․»․ (նկարներ)


 «Ազնվություն», «համարձակություն», «անկախություն», «կամք»՝ հատկանիշները, որոնք դասընթացի մասնակցիները ներկայանալիս նշում էին, որպես կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն «միջոցներ»։



Հոկտեմբերի 13–ին «Մարտունու կանանց համայնաքյաին խորհուրդ» ՀԿ–ի Ինֆոտուն սրահում տեղի ունեցավ «Կոռուպցիան եւ նրա դրսեւորումները» թեմայով հանդիպում։ Դասընթացը վարում էին ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և ծրագրի մասնագետ Տաթևիկ Բարսեղյանը։                         
Բանախոսը նախ ներկայացրեց, թե ինչ է կոռուպցիան՝ անելով պատմական ակնարկ, ապա ներկայացրեց կոռուպցիայի դրսեւորումները, պատճառները եւ հետեւանքները։ Գործնական աշխատանքի միջոցով դասընթացի մասնակիցները փորձեցին ներկայացնել կոռուպցիայի օրինակներ եւ դրանք դասակարգել ըստ տեսակների։                                            Ըստ որի կոռպուցիայի ձեւերն են՝շորթումը, կաշառակերությունը եւ կաշառատվությունը, հակամրցակցային գործունեությունը, նեպոտիզմը (ընտանեկան կապերի շահագործում),կլիենտիզմը, յուրացումը եւ հափշտակությունը, պետության զավթումը։     Ապա բանախոսը ներկայացրեց կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրությունները, թե ինչպես են որոշում կոռուպցիայի մակարդակը այս կամ այն ոլորտում, կամ պետությունների մակարդակում, որոնք են համարվում ամենակոռումպացված երկրները եւ այլն։ Բանանխոսը մեջբերելով․ «Կոռուպցիան կարտոֆիլ չէ, որ կշռես, այլ սիրո պես է՝այն անչափելի է» միտքը՝ նշեց, որ կոռուպցիայի չափման որեւէ մեթոդ գոյություն չունի, չափվում է մարդկանց կոռուպցիայի նկատմամբ ընկալումը։
Բանախոսը ներկայացրեց նաեւ Հայաստանում կոռուպցիոն դրսեւորումները եւ դրա դեմ պայքարի միջոցները, թե ինչպիսի միջազգային պարտավորություններ ունենք, ինչ հակակոռուպցիոն ռազմավարություններ կան մշակված եւ ինչ հակակոռուպցիոն մարմիններ կան։
Ներկայացվեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչները՝ կանխարգելումը, բացահայտումը, հանրային աջակցությունը եւ կրթությունը՝ կիրթ լինելը։

«Կոռուպցիան եւ նրա դրսեւորումները»



Եւ բանախոսը եւ դասընթացի մասնակիցները փաստեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր գործոներից մեկը հենց քաղաքացու մասնակցությունն է, որպիսզի քաղաքացին ինքը չգնա կոռուպցիայի կամ էլ առնչվելու դեպքում՝ ահազանգի դրա մասին։                  
Դասընթացի ընթացքում կազմակերպված դերային խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի խորը ըմբռնել առօրյայում հանդիպող կոռուպցիայի դրսեւորման դեպքերը, որպիսզի հետագայում կարողանան պայքարել նման երեւույթների դեմ։              

Комментариев нет:

Отправить комментарий