Показаны сообщения с ярлыком «Բաց հասարակություն հիմնադրամ–Հայաստան». Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «Բաց հասարակություն հիմնադրամ–Հայաստան». Показать все сообщения

04.03.2016

Այսօր խոսափողի ոչ հոբելյանական տարեդարձն է

139 տարի առաջ, 1877 թ–ի մարտի 4–ին ամերիկացի գյուտարար Էմիլ Բերլիները ստեղծեց խոսափողը։ Սակայն այս պատմությունում ամեն ինչ չէ, որ այդպես պարզ է: Դրանից դեռ մեկ տարի առաջ Ալեքսանդր Բելլը նույնպես ստեղծել էր խոսափող, բայց սարքը անվանել էր այլ կերպ՝ հեղուկ հաղորդիչ։ Հեղուկ հաղորդիչը ցուցադրվեց Ֆիլադելֆիայում  (ԱՄՆ) ցուցահանդեսում՝ ամերիկյան հեղափոխության 100 ամյակին։ Այնտեղ էլ տեսավ այդ սարքը Բերլիները և որոշեց, որ ինքն էլ կարող է նման սարք հորինել։
 Բերլիները գյուտը կատարելագործեց, մաքրեց փոխանցման հնչյունները, այդպիսով հորինեց հեռախոսային հաղորդիչ, որն էլ անվանեց խոսափող՝ միկրոֆոն։

23.11.2015

«Այո» կամ «Ոչ»․ հանրային քննարկում Մարտունիում


Սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին Մարտունի քաղաքի «Ալաշկերտ» հյուրանոցային համալիրի դահլիճում (հասցե՝ ք. Մարտունի, Երևանյան փողոց, 29 շենք) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:

04.11.2015

Լիլիթ Բաղիշջանյան․ Խլված դափնիներ


Դեռ փոքր տարիքից հիշում եմ, երբ հայրս մեզ սիրում էր, եղբորս ու ինձ, զգում էի, որ ամեն ինչ չէ, որ ինձ կարելի է: Ամեն ինչ ասելով նկատի չունեմ թողտվության մթնոլորտում ինչ ուզենամ անեմ, այլ եղբորս կարելի էր ու ներվում էին շատ արարքներ, որոնք իմ պարագայում արգելվում էին խստագույնս: Ես չէի հասկանում պատճառը, ես դեռ փոքր էի: Հետո հասկացա՝ դա հանրային մտածողության հետևանքն էր, տղաներին կարելի է համարյա ամեն ինչ, իսկ աղջիկների համար գործում են ավելի նեղ սահմաններ: Հետո, տարիներ հետո հասկացա, որ դա հասարակական մտածողության արդյունքն է, որը դրված է մեր մտածողության հիմքում: Այն արտացոլվում է ամենուրեք՝ տանը, դպրոցում, հասարակական տրանսպորտում, փողոցում և այլուր:

Անահիտ Հայրապետյան․ Երազում եմ ապրել մի քաղաքում, որը նախատեսված է քաղաքացու համար

Ցանկացած երկրում մարդիկ ունեն որոշակի իրավունքներ և ազատություններ, որոնք սահմանված են տվյալ պետության կողմից և անքակտելի են։ Հիմնականում բոլոր մարդիկ էլ աշխատում են ապրել օրենքի սահմաններում, լինել բարեխիղճ քաղաքացիներ, սակայն միշտ չէ, որ մարդկանց իրավունքները հարգվում են տվյալ պետությունում և պահպանվում, որն էլ դառնում է մեծ հուսահատության պատճառ․մարդիկ հիասթափվում են պետությունից և ստիպողաբար փնտրում բարեկեցիկ ապրելու այլ վայրեր, լքում են իրենց հայրենիքը։ Եվ սա միակ խնդիրը չէ, որ մարդը բախվում է չափահաս դառնալուն պես, ամենուր նրան սպասում են բազմաթիվ խոչընդոտներ, և ի վերջո նա հոգնում է այդ ամենից և այլընտրանքային միջոցներ որոնում։

Անուշ Ավետիսյան․ Մարդու իրավունքների իրականացումը չպետք է խախտի այլոց իրավունքներն


Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք, սակայն ոչ բարենպաստ պայմաններն, կամ ոչ համապատասխան շրջապատում գտնվելն կարող է վատ դրսեւորությունն ունենալ։

Տիգրան Միրզոյան․ Չգրված իրավունքներ

«Մարդու իրավունք»՝ հետևյալ հասկացությունը ունի բավականին լայն իմաստ։ Յուրաքանչյուր երկիր ունի իր սահմանադրությունը, որում հստակ օրենքով ամրագրված են մարդու իրավունքներն ու պարտականությունները։

Հայարփի Աղեկյան․ Այն հնարավոր չէ վաճառվել, տալ վարձով կամ նվիրել

Մեր օրերում հաճախ են խոսում մարդու իրավուքների մասին, իսկ ի՞նչ է նշանակում այն։ Մարդու իրավունքները շատ հաճախ մարդկանց կողմից սխալ մեկնաբանություն է ստանում, խեղաթյուրվում եւ աղավաղվում է։

Յաննա Սարգսյան․ Մարդու իրավունքներ

1950թ․նոյեմբերի 4–ին Հռոմում ընդունվեց մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական համաձայնագիրը, որը սկսեց գործել 1959թ։ Ներկայումս գործում են մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական, ամերիկյան, աֆրիկյան եւ այլ համակարգեր, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աշխատում է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, որն էլ խոսում է այն մասին, որ հայերը շատ քիչ են դիմում Եվրոպական դատարան։

14.10.2015

«Կոռուպցիան կարտոֆիլ չէ, որ կշռես ․․․»․ (նկարներ)


 «Ազնվություն», «համարձակություն», «անկախություն», «կամք»՝ հատկանիշները, որոնք դասընթացի մասնակցիները ներկայանալիս նշում էին, որպես կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն «միջոցներ»։

26.09.2015

Հայտարարություն․ «Մարդու իրավունքների հիմունքները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով դասընթաց

2015 թ. հոկտեմբերի 21–ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է զորակոչիկների, նրանց հարազատների, իրավաբանների և հետաքրքրված այլ անձանց մասնակցելու՝ «Մարդու իրավունքների հիմունքները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով դասընթացին:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես.

11.09.2015

«Մարդու իրավունքներ» թեմայով շարադրությունների մրցույթ

 «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» մասին հասարակության մեջ համապատասխան մտածելակերպի ձևավորման նպատակով «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «ՀԱԲ 2015թ» ծրագրի շրջանակներում հայտարարում է շարադրությունների մրցույթ։

24.07.2015

Մարդու իրավունքների դաշտային ճամբար






















Հարգելի գործընկերներ, ակտիվ երիտասարդներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 25-30-ին նախատեսվում է Մարդու իրավունքների դաշտային ճամբար կազմակերպել ԺԱԱ քաղաքացիական երիտասարդական 4 կենտրոնների ու ԲՀՀ-Հ եւ գործընկեր կազմակերպությունների 4 հանգույցների (հաբեր), ակտիվ երիտասարդների համար:

02.05.2015

Մարտունի, Վարդենիկ եւ Ն․ Գետաշեն համայնքների երիտասարդները բյուջեի մոնիթորինգի վերբերյալ ուսուցում են անցնում

ԲՀՀ–Հայաստան Հիմնադրամը եւ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը մայիսի 1-3–ը

Ծաղկաձորում անցկացնեում է «Համայնքի բյուժեի, կրթական եւ առողջապահական հաստատությունների մոնիթորինգ» թեմայով դասընթցներ, որին մասնակցում են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի,  եւ Արմավիրի մարզի տարբեր համայնքների շուրջ 40 երիտասարդներ։

22.08.2014

Իրավունքների պաշտպանության կենտորոն Գեղարքունիքի մարզում

Օգոստոսի 22–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ում էին հավաքվել մարզի հասարակական կազմակերպությունների, նախաձեռնողական խմբերի եւ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն «Քաղաքացիական հասարակության համախմբմանն ու հզորացմանն ուղղված կենտրոն Գեղարքունիքի մարզում» ծրագրի շրջանականերում հանդիպում– քննարկում ունենալու համար։