«Մարդու իրավունք»՝ հետևյալ հասկացությունը ունի բավականին լայն իմաստ։ Յուրաքանչյուր երկիր ունի իր սահմանադրությունը, որում հստակ օրենքով ամրագրված են մարդու իրավունքներն ու պարտականությունները։ Ընդհանրապես դրանք տարբեր երկրներում տարբեր են լինում ու բացի տարբերությունը երկրների առումով իրավունքները տարբեր են նաև գործնական կատեգորիաներով՝ օրինակ կան բժիշկների, զինվորականների, ուսուցիչների, աշակերտների, ուսանողների և այլնի իրավունքներ ու համապատասխանաբար նաև պարտականություններ սա օրենքից ելնելով։ Սակայն ըստ իս կյանքում կան չգրված իրավունքներ։ Մարդն առհասարակ պետք է ծանոթ լինի օրենքին, բայց միշտ մաքուր մնա իր խղճի դեմ։ Կան այնպիսի բաներ, որ սահմանադրության մեջ չեն էլ հիշատակվում, բայց դաստիարակությունից ելնելով չպետք է միշտ հիշել ու կատարել։
Ոչ մի սահմանադրության մեջ գրված չէ ծնողի նկատմամբ մեր ունեցած պարտականությունների կամ իրավունքների մասին, կամ որտեղ է գրված հայրենիքը սիրելու, պաշտպանելու ու նոր միայն այդ հայրենիքի նկատմամբ որոշակի իրավունքներ ունենալու մասին։
Հայ մեծ բանաստեղծ Հ․ Թումանյանը մի լավ ու հանճարեղ խոսք ունի․ նա ասում է․ «Ամենադժվար մասնագիտությունը կյանքում մարդ լինելն է» և իսկապես՝ սա ամենադժվարն է, քանզի մարդ լինել նշանակում է լինել հայրենասեր՝ մարդ երկրի համար, լավ զավակ՝ ծնողի համար, լավ կին կամ ամուսին՝ ընտանիքիդ համար, լավ ծնող՝ քո երեխայի համար, լավ ու կայացած մասնագետ՝ ցանկացած գործում, ընկերասեր, բարի, կամեցող և այլն, և այլն այս լավերն էլ շատ հարաբերական են քանզի մեզանից յուրաքանչյուր այդ յուրովի է ընկալում ու կատարում։
Եվ «մարդ» ասվածն իրավունքներից ու պարտականություններից անկախ շատ լայն հասկացողություն է։
Ուստի եկեք իմանանք մեր երկրի մայր օրենքը՝ սահամանադրությունը, որպեսզի կարողանանք ճիշտ ապրենք և պաշտպանենք մեր իրավունքները, սակայն չմոռանանք նաև չգրված օրենքների մասին, չէ որ ի վերջո ամենամաքուր ու լավ բարձը հանգիստ խիղճն է։

Комментариев нет:
Отправить комментарий