«Ծնողը չպետք է տարբերություն դնի իր երեխաների միջև, քանի որ՝ վաղ, թե ուշ, տղա, թե աղջիկ պետք են գալու ծնողին հավասարաչափ։ Տղա, թե աղջիկ ծնողի սիրո և ջերմության կարիքն ունեն»։
Այսպիսի բացատրություն ուներ Ն․ Գետաշենի թիվ 2 դպրոցի նկարչության ուսուցիչ Նեկտար Սահակյանի սաների կողմից արված նկարներից մեկը, որը ապրիլի 5–ին շուրջ 2 տասնյակ նկարների հետ ցուցադրվեց «Չծնված հրեշտակներ» խորագրի ներքո՝ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում։
