04.03.2016

Այսօր խոսափողի ոչ հոբելյանական տարեդարձն է

139 տարի առաջ, 1877 թ–ի մարտի 4–ին ամերիկացի գյուտարար Էմիլ Բերլիները ստեղծեց խոսափողը։ Սակայն այս պատմությունում ամեն ինչ չէ, որ այդպես պարզ է: Դրանից դեռ մեկ տարի առաջ Ալեքսանդր Բելլը նույնպես ստեղծել էր խոսափող, բայց սարքը անվանել էր այլ կերպ՝ հեղուկ հաղորդիչ։ Հեղուկ հաղորդիչը ցուցադրվեց Ֆիլադելֆիայում  (ԱՄՆ) ցուցահանդեսում՝ ամերիկյան հեղափոխության 100 ամյակին։ Այնտեղ էլ տեսավ այդ սարքը Բերլիները և որոշեց, որ ինքն էլ կարող է նման սարք հորինել։
 Բերլիները գյուտը կատարելագործեց, մաքրեց փոխանցման հնչյունները, այդպիսով հորինեց հեռախոսային հաղորդիչ, որն էլ անվանեց խոսափող՝ միկրոֆոն։
Բերլիների շնորհիվ հեռախոսը դադարեց լինել տեխնիկական նորություն, այլ դարձավ կապի արդյուանվետ միջոց, որով հնարավոր էր ավելի մեծ տարածության վրա հնչյուներ փոխանցել։
Երբ Բելլը իմացավ այդ մասին՝ դատական հայց ներկայացրեց, բայց դատարանը անսպասելիորեն պաշտպանեց Բերլիներին։ Այդ ժամանակ Բելլը այլ ուղով գնաց՝  խոսափողի արտոնագիրը գնեց, իսկ Բերլիներին ընդունեց իր՝ Bell Telephone Company աշխատանքի՝ որպես հեռախոսային տեխնիկայի գլխավոր մասնագետ։


Այսօր առանց խոսափողի գյուտի դժվար է պատկերացնել շատ այլ ձեռքբերումներ։ Չէ որ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն անքակտելիորեն կապված է հսկայական հեռավորության վրա մեծ քանակությամբ տեղեկատվության, այդ թվում ձայնայինի փոխանցման հետ։ Ձայնի վերաարտադրման փուլից, մինչև երաժշտության, աղմուկի փոխանցումը կախված է խոսափողի որակից և այդ է պատճառը, որ չնայած իր պատկառելի տարիքի, խոսախողը շարունակում է մնալ պահանջարկ ունեցող գյուտ։

 Հեղինակ՝ Լիանա Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий