20.09.2016

«Բավական» ֆիլմի դիտում–քննարկում «Մարտունի Ինֆոտանը»


«Բավական» ֆիլմը բարձրաձայնում է Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեման:
 Բազմաթիվ հայկական ընտանիքներում դիմում են արհեստական ընդհատմանը, երբ պարզվում է, որ սպասվող երեխան տղա չէ, պետք է անպայման տղա լինի` ցեղի շարունակող, տան ժառանգ, ծուխը ծխեցնող, այնինչ աղջիկը «ուրիշինն է»:
Հայ կանանց մի մասն իսկապես այդպես է մտածում, բայց նրանցից շատերը դիմում է արհեստական ընդհատմանը ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ճնշման ներքո: Հեղնինակները ֆիլմի միջոցով նպատակ են ունեցել կանանց ձայներով խոսել նրանց խնդիրներ մասին:
Երբ ընտանիքում ծնվում է երկրորդ աղջիկը, հերթական երեխայի սեռից դժգոհ
տատը երեխայի անունը դնում է Բավական: Իր անվան պատմությունն է
«Բավական» ֆիլմում պատմում բոլորին Թամարա անունով հայտնի կինը: Վերջինսարդեն միջին տարիքի է կին է, բայց մինչև հիմա պարզ հիշում է իր ապրումներն ու մանկության վրա անջնջելի հետք թողած սթրեսային ազդեցությունը, երբ նա դպրոցում իմանում է, որ իր անունը Բավական է։
Ֆիլմի միջոցով բարձրաձայնվող խնդրին ավելի ծանոթանալու համար սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 15։00–ին «Մարտունի ինֆոտանը» մասնակցեք «Բավական» ֆիլմի ցուցադրությանը, որին անմիջապես կհաջորդի քննարկում, որը կվարի հատուկ հրավիրված բանախոս Լիանա Սահակյանը՝ ««Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ նախագահ։

Մուտքը ազատ է։ 
Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝infomartuni@gmail.com էլ․ հասցեին։



Комментариев нет:

Отправить комментарий