Показаны сообщения с ярлыком ֆիլմ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ֆիլմ. Показать все сообщения

20.03.2017

Բրիտանական ֆիլմերի փառատոնը Մարտունիում

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում Մարտունիում կցուցադրվեն ֆիլմեր, որից հետո կկազմակերպվի քննարկումներ։

Փառատնի մեկնարկը կտրվի մարտի 22-ին «Մարտունի ինֆոտանը» հասցե՝ ք․ Մարտունի, Կամոյի 17։

Ֆիլմերը կցուցադրվեն հետևյալ ժամանակացուցակով։

10.02.2017

«Բնապահպանության նախարարները գալիս են գնում են, Սևանա լճի խնդիրները՝ շատանում»․ Անահիտ Գևորգյան

Հայաստանում առկա խնդիրները լուսաբանելիս մարդիկ փնտրում են հետաքրքիր տարբերակներ: Տարբերակններն ավելի արդյունավետ են դառնում, երբ այդ խնդիրներին անդրադառնում են պատանիները ու երիտասարդները:
Այսպես` Գեղամը, Բաբկենը և Մանասը՝ Նորատուսի «Էկոակումբի» սաները, անհանգստանալով Սևանա լճի խնդիրներով, նկարահանել են «SOS Սևան» ֆիլմը: 

Փետրվարի 8-ին «Մարտունի ինֆոտանը» տեղի ունեցավ ֆիլմի դիտում–քննարկում:

02.02.2017

«SOS Սևան» ֆիլմի ցուցադրություն–քննարակում


«SOS Սևան» բնապահպանական ֆիլմի հեղինակները երեք պատանիներ են, ովքեր բնակվում են Սևանի ավազանում գտնվող Նորատուս գյուղում:
Ֆիլմը պատմում է Նորատուսի «Արևորդի» էկոակումբի երեք պատանի բնապահպանների մասին, ովքեր 2011 թվականին հետաքրքիր «ճանապարհորդություն» են կատարում Սևանա լիճ` բարձրադիր լճի բնապահպանական խնդիրներին ավելի լավ տեղեկանալու համար: Նրանք ուսումնասիրում են լճում ձկների վերացման պատճառները, տեղեկանում, թե որ արդյունաբերական ձեռնարկություններն են աղտոտում լճի ջուրը, եւ թե ինչպիսի ազդեցություն ունի Սեւանի բնապահպանական ճգնաժամը` շրջակայքում ապրող մարդկանց վրա:

16.11.2016

«Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմի ցուցադրություն–քննարկում


«Հիշողություններ առանց սահմանների» եզակի թուրք–­հայկական–­ադրբեջանական վավերագրական ֆիլմը ներկայացնում է, թե անհատների կյանքի վրա ինչպիսի ազդեցություն են ունենում իրենց երկրների միջեւ առկա տարաձայնությունները:

Հայ, թուրք եւ ադրբեջանցի կինոռեժիսորների համատեղ աշխատանքը սկսվում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային կոտորածով եւ վերջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությամբ:

13.10.2016

«Չեչնիա․ Ո՞վ սպանեց Նատաշային» ֆիլմի ցուցադրություն–քննարակում

Գրոզնի, Չեչնիայի մայրաքաղաք, 15 հուլիսի 2009 թվական։ Նատաշա Էստեմիրովան, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ, չհասավ ժողովին, որը պլանավորված էր այդ օրը։ Այս անվախ կնոջ կյանքն ավարտվեց ատրճանակից արձակված փամփուշտից, մարմինը հայտնաբերվեց ճանապարհին լքված։ Ինչպես իր մտերիմ ընկերուհի Աննա Պոլտիկովսկայան, վճարեցին ամենաթանկ գինը Չեչնիայում տիրող իրավիճակը քննադատելու համար։

20.09.2016

«Բավական» ֆիլմի դիտում–քննարկում «Մարտունի Ինֆոտանը»


«Բավական» ֆիլմը բարձրաձայնում է Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեման:
 Բազմաթիվ հայկական ընտանիքներում դիմում են արհեստական ընդհատմանը, երբ պարզվում է, որ սպասվող երեխան տղա չէ, պետք է անպայման տղա լինի` ցեղի շարունակող, տան ժառանգ, ծուխը ծխեցնող, այնինչ աղջիկը «ուրիշինն է»:

09.08.2016

«Զրո լռություն» ֆիլմի ցուցադրություն–քննարկում


«Զրո լռություն» փաստավավերագրական ֆիլմը Մերձավոր Արևելքում ապրող երիտասադության մասին է, ովքեր զայրացած են բռնատիրական ռեժիմի  վրա։
Նրանք ցանկանում են հասնել փոփոխությունների, օգտագործելով ինտերնետի
հնարավորությունները, բայց խոսքի ազատություն գտնվում է հսկողություն տակ։

30.05.2016

«Պուտինի համբույրը» փաստավավերագրական ֆիլմի դիտում

«Պուտինի համբույրը» ֆիլմում արխիվային կադրերի և հարցազրույցների տեսքով ներկայացված է Մաշա Դրակովայի փորձը ռուսական «Նաշի» երիտասարդական կազմակերպությունում: 

28.04.2016

«Պուտինի խաղերը» փաստավավերագրական ֆիլմի դիտում


«Պուտինի խաղերը» ֆիլմը 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքում տեղ գտած չարաշահումների՝ միջոցների մսխման, համատարած կոռուպցիայի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների մասին է: Մասնավորապես` շինարարության կապալառուներից մեկի մասին է, ում սպառնացել են խեղդել «արյան մեջ», եթե նա չվճարի շինարարության արժեքի 50 տոկոսին համաժեք «ատկատը»:

14.03.2016

««Հայաստանի կոտրվող ողնաշարը»–Այն, ինչ ցույց չեն տալիս հեռուստացույցով» ֆիլմը դիտեք «Մարտունի ինֆոտանը»


«Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից...
Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել:

09.02.2016

«Արգելված ձայներ» ֆիլմի ցուցադրությունը «Մարտունի ԻնֆոՏանը»


Նրանց ձայնը արգելված է, ճնշված։ Բայց աշխարհարհռչակ բլոգերներ Յոնի Սանչեսը (Yoani Sánchez) Ցզեն Ջինյանը (Zeng Jinyan ) և Ֆարնաս Սեյֆին (Farnaz Seifi) չվախեցան տիրող բռնապետական ռեժիմից։ Այս անվախ կանայք Կումբայում, Չինաստանում և Իրանում բլոգների միջոցով սասանեցին պետական տեղեկատվական մոնոպոլիան՝ ենթարկելով իրենց կյանքը հսակայական վտանգի։