«Հիշողություններ առանց սահմանների» եզակի թուրք–հայկական–ադրբեջանական վավերագրական ֆիլմը ներկայացնում է, թե անհատների կյանքի վրա ինչպիսի ազդեցություն են ունենում իրենց երկրների միջեւ առկա տարաձայնությունները:
Հայ, թուրք եւ ադրբեջանցի կինոռեժիսորների համատեղ աշխատանքը սկսվում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային կոտորածով եւ վերջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությամբ:
«Սովորաբար ես նկարահանում էի ընկերներիս հարսանիքները, սակայն հետո աշխարհը մի տեսակ փլուզվեց...ես սկսեցի նկարահանել հուղարկավորություններ»,,– պատմում է ֆիլմի ռեժիսորներից Ռուդիկ Խոջաբաղյանը, ով նախկին զինվորական է և ապրում է Գորիսում: «Խոջաբաղյանի եւ նրա հարևան ու մանկության ընկեր Միհրան Միրումյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հիշողությունները և մտորումներն ամփոփվում են «Հիշողություններ առանց սահմանների» վավերագրական ֆիլմում, որն արտացոլում է փակ սահմանների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում, Հայաստանում եւ Թուրքիայում ապրող ժողովուրդների վրա։
Նոյեմբերի 18–ին ժամը 14։00-ին «Մարտունի ինֆոտանը» մասնակցեք «Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմի ցուցադրությանը, որին անմիջապես կհաջորդի քննարկում, որը կվարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (« ֆիլմը Ստամբուլի CAM FILM կազմակերպության, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Երեւանի «Ինտերնյուս» ՀԿ) , Ադրբեջանի «Ինտերնյուս» ՀԿ–ի եւ Ստեփանակերտի Մամուլի ակումբի համատեղ համագործակցության արդյունքն է «Լրագրողներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում) տնօերն Նունե Սարկիսյանը։
Մուտքը ազատ է։ Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.com էլ․ հասցեին։
Комментариев нет:
Отправить комментарий