Показаны сообщения с ярлыком Մեդիա նախաձեռնությունների կենտրոն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեդիա նախաձեռնությունների կենտրոն. Показать все сообщения

07.03.2018

Ցուցահանդես, որն երիտասարդներին պայքարի է մղում



Երբ կոռուպցիայի դեմ պայքարի են դուրս գալիս լրագրողներն՝ իրենց հետաքննություն բացահայտումներով, այդ պատմությունները դառնում են ցուցահանդեսի թեմա, որպեսզի սովորական այցելուներին ցույց տան, որ կոռուպցիայի դեմ կարելի է դուրս գալ պայքարի ու անգամ հաղթել։

Այդպես փետրվար ամսին «Մարտունի ինֆոտան» մի խումբ կամավորներ, շահառուներ՝ հիմնականում դպրոցահասակ պատանիներ, ճանապարհ ընկան մարզից դեպի մայրաքաղաք, մեդիամարտի պատմություններին ծանոթանալու և իրենց վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ փոխելու։

Ստորև ներկայացնում ենք տարբեր մասնակիցների տպավորությունները  «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» մեդիա ցուցահանդեսին այցից։

16.11.2016

«Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմի ցուցադրություն–քննարկում


«Հիշողություններ առանց սահմանների» եզակի թուրք–­հայկական–­ադրբեջանական վավերագրական ֆիլմը ներկայացնում է, թե անհատների կյանքի վրա ինչպիսի ազդեցություն են ունենում իրենց երկրների միջեւ առկա տարաձայնությունները:

Հայ, թուրք եւ ադրբեջանցի կինոռեժիսորների համատեղ աշխատանքը սկսվում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային կոտորածով եւ վերջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությամբ: