15.11.2016

Կայացավ Մարտունու ավագանու առաջին նիստը


Մարտունու բնակիչներն առաջին անգամ հնարավորություն ունեցան դիտել ավագանու նիստը ուղիղ հեռարձակամբ։

Նոյեմբերի 14–ին տեղի ունեցավ Մարտունու նորընտիր ավագանու առաջին նիստը։


Նիստին մասնակցում էին 15 ավագանու անդամից 14–ը։ Նիստը վարում էր Մարտունի քաղաքի նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։


Մինչ օրակարգային հարցերի քննարկման անցնելը՝ քաղաքապետը շնորհավորեց ավագանիներին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրեց միմյանց, որից հետո տեղի ունեցավ ավագանինների երդման արարողությունը, որով խոստացան աշխատել ի նպաստ Մարտունի քաղաքի ու բնակչության ու գործել միմիայն օրենքի սահմաններում։

Պաշտոնական արարողություններից հետո քաղաքապետն ընթերցեց 11 հարցից բաղկացած օրակարգը։
Օրակարգում ընդգրկված էին այնպիսի հարցեր՝ ինչպիսիք են բարեգործական հիմնադրամ ստեղծելու հարցը, գնումների ընթացակարգը կազմակերպելու գործընթացը, ավագանու մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը և այլ հարցեր։

Դրանում ներառված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան քաղաքապետարանի աշխատակիցները, ավագանինները բավականին բուռն և ակտիվ քննարկումներ ունեցան հարցերի շուրջ առաջին նիստի համար։ Հարցերը դրվեցին քվեարկության և ավագանու անդամների կողմից կայացվեցին համապատասխան որոշումներ:



Նիստին մասնակցում էին  նաև քաղաքացիական հաարակության ներկայացուցիչներ, Մարտունի քաղաքի բնակիչներ, ովքեր առիթից օգտվելով բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը:

Կարևորելով մասնակցային կառավարումը և բնակիչների ներգրավումն որոշումների կայացման գործում՝ Մարտունու կանանց համայնքային խորհուրդը  համագործակցելով Մարտունու քաղաքապետարանի հետ, ավագնու նիստի ուղիղ հեռարձակումը ապահովեց, որը կլինի շարունակակական  բոլոր նիստերի համար։




Հեղինակ՝ Լիանա Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий