Եռակի խաբված Մարտունու տարածաշրջանի վարորդներից բաց նամակ։
Մենք՝ Մարտունու տարածաշրջանի վարորդներս, այսօր՝ նոյեմբերի 14–ին, ժամը 14։00–ի դրությամբ փակել էինք Մ10 մինչպետական նշակություն ունեցող ճանապարհն՝ ի բողոք տարածաշրջանում գտնվող ԱԳԼՃԿ–ներում գործող գազի սակագնի դեմ։
Մարտունու տարածաշրջանում գործող 7 ԱԳԿՃԿ–ներում գազի 1 խորանարդ մետրն արժե 190-200 դր, այն դեպքում, մարզում գտնվող այլ գազալցակայաններում սակագինը տատանվում է 160-170 դր–ի սահմաններում։
Միաժամանակ հաշվիչները կասկածելի թվեր և ճնշում են արձանագրում։
Մարտունու ոստիկանապետի հորդորով, հաշվի առնելով ճանապարհի ռազմավարական նշանակությունը, մենք ժամանակավորապես բացվել ենք ճանապարհը և սպասում ենք հարցի արդարացի լուծմանը․
1. Մարտունու տարածաշրջանում ավտոգազի սակագինը հավասարեցվի մարզում գործող սակագներին։
2 Կատարվի գազալցակայանների հաշվիչների ստուգում։
Հարգելի վարչապետ՝ հետևելով Ձեր վերջին ելույթներին, ուզում ենք հավատալ, որ Դուք կկարողանք ազդել գազալցակայանատեր օլիգարխարների վրա և մեր պահանջը կստաանա արդարացի լուծում։
Շուրջ 100 վորորդի անունից, բողոք–ակցիայի կազմակերպիչ՝ Մարտին Ավետիսյան։
Комментариев нет:
Отправить комментарий