Показаны сообщения с ярлыком բողոք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բողոք. Показать все сообщения

03.10.2017

Հրապարակն՝ աղբատարերի կայանատեղի


Արդեն տևական ժամանակ է Մարտունու կոմունալ ծառայության աղբատար մեքենաները կայանում են Մյասնիկյանի  հրապարակի տարածքում՝ Մարտունու կենտրոնում։

Երևույթի մասին խոսելիս տարեց մի բնակիչներից ասաց․
«Երևանում աղբատարը աշխատանքային ժամին հայտնվի հրապարակում, բոլորը կաղմկեն, մեզ մոտ դարձրել են կայանատեղի»։

26.06.2017

Ոռոգման շրջանը սկսվել է, իսկ ջուր այդպես էլ չկա․ Գեղհովիտում փակել էին ճանապարհը

մոտ 40 տարի առաջ կառուցված առուն, որով ջուր այս տարի դեռ չի հոսել
Գեղհովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել էին Մարտունի–Գետափ միջպետական ճանապարհը՝ պատճառը ոռոգման ջուր չունենալն է։

Ճանպարհը փակող բնակիչները հիմնականում «Քռեր» կոչվող թաղամասի բնակիչներն են, ովքեր այս տարի դեռ ոռոգման ջուր չեն տեսել։
245 հեկտար տարածք ընդգրկող  թաղամասը ունի շուրջ 70 տնտեսություն, որոնց ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսություն է։

14.11.2016

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին


Եռակի խաբված Մարտունու տարածաշրջանի վարորդներից բաց նամակ։

Մենք՝ Մարտունու տարածաշրջանի վարորդներս, այսօր՝ նոյեմբերի 14–ին, ժամը 14։00–ի դրությամբ  փակել էինք Մ10 մինչպետական նշակություն ունեցող ճանապարհն՝ ի բողոք տարածաշրջանում գտնվող ԱԳԼՃԿ–ներում գործող գազի սակագնի դեմ։

Եռակի խաբված մարտունեցի վարորդները փակել են ճանապարհը

 Այսօր՝ նոյեմբերի 14–ին մարտունեցի վարորդները փակել էին Մ10 մայրուղու Մարտունիով անցնող հատվածը՝ Կամոյի փողոցն, ավտոկայանին հարակից հատվածում։
Բողոքի պատճառը տարածաշրջանի վեց ԱԳԼՃԿ–ներում վաճառվող ավտոգազի սակագինն է։
Բողոքող վարոդներից մեկը քայլը մեկնաբանեց, որպես բոյկոտ գազի սակագնի դեմ։

26.06.2015

Մարտունիում բողոք–ավտոերթը չեղյալ է հայտարարվում

Այսօր Մարտունիում հայտարարված բողոք–ավտոերթն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման «տեղափոխում» է իր ուղղությունը։
Կամզակերպիչները որոշել են իրենց խմբով միանալ Բաղրամյան փողոցում պայքարող ցուցարարներին։ Այսպիսով ժամը 19։00–ին հայտարաված ակցիան չեղյալ է հայտարարվում։

Մարտունեցին Ո՛Չ է ասում ԹԱԼԱՆԻՆ անգամ Գերմանիայից

Ֆեյսբուքյան օգտատեր, Վարդենիկ համայնքի բնակիչ, ուղղակի ակտիվ քաղաքացի Արտուշ Խաչատրյանը,  քաղաքացիական զարթոնքի այս օրերին աշխատանքային՝ ծրագրային, այցով գտնվում է Գերմանիայում մի խումբ երիատասարդների հետ։ 

Բողոք–ավտոերթ երեկոյան ժամը 19:00–ին Մարտունիում․ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Կոչ ենք անում բոլորին երեկոյան ժամը 19:00–ին գալ Մարտունի քաղաքի ավտոկայան եւ միանալ բողոք–ավտոերթին ընդդեմ էլեկտարէներգիայի ապօինի թանկացմանը։
Ժամանական է հասանուացել, որ մարտունեցիների մեջ էլ արթնանա պահանջատեր քաղաքացիան։
ՄԻԱՑԵՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՍԵԼՈւ Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ։