26.06.2017

Ոռոգման շրջանը սկսվել է, իսկ ջուր այդպես էլ չկա․ Գեղհովիտում փակել էին ճանապարհը

մոտ 40 տարի առաջ կառուցված առուն, որով ջուր այս տարի դեռ չի հոսել
Գեղհովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել էին Մարտունի–Գետափ միջպետական ճանապարհը՝ պատճառը ոռոգման ջուր չունենալն է։

Ճանպարհը փակող բնակիչները հիմնականում «Քռեր» կոչվող թաղամասի բնակիչներն են, ովքեր այս տարի դեռ ոռոգման ջուր չեն տեսել։
245 հեկտար տարածք ընդգրկող  թաղամասը ունի շուրջ 70 տնտեսություն, որոնց ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսություն է։

«Խորհրդային տարիններին ջրովի տարած էր,  վերջին 10-15 տարիների ընթացքում ոռոգման ցանցը շարքից դուրս է եկել, քայքայվել է»,– Ինֆոտան հետ զրույցում պատմեցին թաղամասի բնակիչները և ավելացրեցին,– «Արգիճի գետի վրա կառուցված ՀԷԿ–ի պատճառով այսօր 4 գյուղ բավարար չափի ջուր չի ստանում»։

Կաղամբի ցանքատարածք

Ճանապարհը փակելուց հետո ակցիայի մասնակիցներին մոտեցել է Մարտունու ոստիկանապաետը, ով բնակիչներին համոզել էր բացել ճանապարհը և խոստացել երկու օրվա ընթացքում դրական պատասխան տալ, բնակիչները համաձայնվել են, բայց եթե խնդրի լուծմանը ընթացք չտրվի կրկին ճանապարհը կփակեն։

Բնակիչները նշում են խնդիրը այս տարի  չէ, որ առաջ է եկել, անցյալ տարի նույնպես ճանապարհը փակել են, շուրջ 420 հոգու ստոագրությամբ նամակ են հղել գյուղապետին ու ավագանիններին, որից հետո որոշակի լուծում տրվել է։

«Անցյալ տարի բողոքեցինք, ճանապարհը փակեցինք որոշակի չափով ջուր եղավ, բայց տարածքը մեծ է բոլորին չի բավարարում, կարտոշեկն 8-10 օրը մեկ պետք է ջրել, ես 15 օր մեկ հազիվ եմ ջրել, բերքատվությունը ցածր է եղել»,– պատմում է ճանապարհը փակած բնակիչներից Ստեփան Ալվանդյանը և ավելացնում, որ 2500 ք/մ տարածքում անցյալ տարիներին ցորեն է ցանել, բայց ոռոգման ջրի բացակայության պատճառով այս տարի տարածքը ընդհանրապես չի մշակել, արդյունքում հրաժարվում է հողից, որը իրեն օգուտ չի կարող տալ, – «այս վիճակից այնքան եմ հոգենել, որ մի քանի հող կա կվաճառեմ, տղուս, հարսիս կուղարկեմ Ռուսասատան, ես ու կնիկս խմելու ջրով ինչքան հող կկարողանանք կմշակենք, մեր գոյությունը ապահովենք»։

Խմելու ջրի խողովակը

Բնակչիներից  Նուշիկ Կակոյանը էլ զրույցի ժամանակ նշեց, որ ապրուստի միակ միջոցը սխտորի մշակումն է․
«1000 ք/մ հողատարծի կեսը սխտոր եմ ցանել, բայց ոնց պետք է մշակեմ, եթե ջուր չունեմ, իսկ սխտորեն էլ մայիս ամսից ջուր ա ուզում, խմելու ջրով 20 առուն ոնց պիտի ջրվի»։

Բնակիչները հավաստում են խնդրի մասին բազմիցս են փորձել բարձրաձայնել, ԱԺ ընտրությունների  քարոզարշավի ժամանակ ներկայացրել են նաև Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին։
Կրկին  իրենց փոխանցմամբ, այսօր էլ համայնքապետն  ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ գնացել է մարզպետի մոտ հանդիպման՝ հարցը լուծելու նպատակով։

«Մխեյի ձոր» կոչվող հատվածով անցնող ջրատարը, որը պետք է ոռոգման ջրով ապահովի Մադինա, Լեռնակերտ և Գեղհովիտ բնակավայրերը՝ մասնավորպես «Քռեր» կոչվող թաղամասը։


Комментариев нет:

Отправить комментарий