Показаны сообщения с ярлыком Տեսանյութ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տեսանյութ. Показать все сообщения

02.11.2017

Գեղհովիտի կոյուղաջրերը Մարտունու փողոցներում

Տարիներ շարունակ Մարտունի և Գեղհովիտ համայնքները չլուծվող խնդիր ունեն։ Գեղհովիտ համայնքի կոյուղաջրերը անարգել հոսում են Մարտունի քաղաք և զգալի վնաս պատճառում քաղաքի փողոցներին և բնակչությանը՝ ստեղծելով հակասանիտարական և համաճարակային վիճակ:

26.06.2017

Ոռոգման շրջանը սկսվել է, իսկ ջուր այդպես էլ չկա․ Գեղհովիտում փակել էին ճանապարհը

մոտ 40 տարի առաջ կառուցված առուն, որով ջուր այս տարի դեռ չի հոսել
Գեղհովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել էին Մարտունի–Գետափ միջպետական ճանապարհը՝ պատճառը ոռոգման ջուր չունենալն է։

Ճանպարհը փակող բնակիչները հիմնականում «Քռեր» կոչվող թաղամասի բնակիչներն են, ովքեր այս տարի դեռ ոռոգման ջուր չեն տեսել։
245 հեկտար տարածք ընդգրկող  թաղամասը ունի շուրջ 70 տնտեսություն, որոնց ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսություն է։

14.11.2016

Եռակի խաբված մարտունեցի վարորդները փակել են ճանապարհը

 Այսօր՝ նոյեմբերի 14–ին մարտունեցի վարորդները փակել էին Մ10 մայրուղու Մարտունիով անցնող հատվածը՝ Կամոյի փողոցն, ավտոկայանին հարակից հատվածում։
Բողոքի պատճառը տարածաշրջանի վեց ԱԳԼՃԿ–ներում վաճառվող ավտոգազի սակագինն է։
Բողոքող վարոդներից մեկը քայլը մեկնաբանեց, որպես բոյկոտ գազի սակագնի դեմ։

29.09.2016

Եվրոպական ժառանգության օրերը Մարտունիում


Սեպտեմբերի 25–ին Մարտունին նույնպես միացավ  Եվրոպական ժառանգության օրեր ծրագրին։
Եվրոպական ժառանգության օրերն անց են կացվում ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվեցիային  միացած եվրոպական 50 երկրում՝ այդ թվում Հայաստանում։
«Ժառանգությունը և համայնքները» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում Մարտունու պատկերասրահում սեպտեմբերի 25–ին ցուցադրվեց հնագիտական–պատմագիտական արժեքներ ներկայացնող ցուցանմուշներ։

02.09.2016

Վերանորոգված մարզադահլիճներ Ն․ Գետաշենում և Վարդենիկում



Հայաստանում սեպտեմբերի 1-ը նախանշում է ուսումնական առաջին օրը:
Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները այսօր վայելում են վերանորոգված մարզադահլիճներն ու նախակրթարանները, որ իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում: Այս անակնկալն իսկապես լավ սկիզբ է կրկին դպրոց վերադառնալու համար:

18.07.2016

Ահա, այսպես պետք է նորակոչիկներին բանակ ճանապարհել

Ահա, այսպես են իրենց նորակոչիկ ընկերներին ուսերի վրա տանում դեպի զինկոմիսարյատ՝ ճանապարհելու բանակ... 
Այսպես՝ ուսերի վրա էլ դիմավորելու են, անկասկած։


30.05.2016

Վարդենիկը առանձնացավ իր «Վերջին զանգով»



«Մենք չունենք «Ա», «Բ», «Գ»  դասարան, մենք մեկ ընդհանուր դասարան ենք»,– այս խոսեքերով սկսվեց Վարդենիկի կրթահամալիրի ավարտական դասարանների սաների «Վերջին զանգյան» միջոցառումը։

19.05.2016

Մոտ 7 մլն դրամ Մարտունու բյուջեից՝ փողոցների փոսալցմանը

Երևանյան փ․

Մարտունի քաղաքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։

Եթե մինչ այս բնակիչները, վարորդները բողոքում էին ճանապարհների անանցանելի փոսերից, ապա հիմա «տրտնջում» են ասֆալտապատման հետևանքով առաջացող խցանումներից կամ փակ ճանապարհներից։

Որպեսզի իմանանք  բարեկարգման կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվում քաղաքում կապ հաստատեցինք Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանի հետ։

29.03.2016

«Մեդիագրագիտությունը» «հասավ» Լիճք՝ դասընթաց միջ․ դպրոցում

Մարտի 25–ին Լիճք համայնքի միջնակարգ դպրոցում բարձր դասարանների աշակերտների և երիտասարդ ուսուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Մեդիագրագիտության» դասընթաց՝ «Մարտունի ինֆոտուն» ծրագրի շրջանականներում։

18.02.2016

Գարուն է գալիս՝ փոսերն են «բացվում»․ տեսանյութ

Կարծես «ԻնֆոՏանը» ձևավորովում  է ավանդույթ ամեն տարի գոնե մեկ նյութ հրապարակել M10 մայրուղու՝ Մարտունի քաղաքի հատվածի վերաբերյալ։
Դեռ անցյալ տարի էինք հրապարակել  «Գավառ–Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհը սպասարկողներն «անհետացել են» հոդվածը, որում մասնավորապես գրել էինք միջպետական նշանակություն ունեցող,  քաղաքով անցնող ճանապարհի անմխիթար վիճակի մասին։

14.12.2015

Վարդենիկի պարի դպրոցը 1 տարեկան է

Նոյեմբերի 29–ը Վարդենիկի համար հոբելյանական էր։ Առիթը պարի դպրոցի մեկ ամյակն էր։ Ուրախ երաժշտություն, վառ գույներ և մանուկների պար, ամեն ինչ տրամադրում էր, որպեսզի յուրաքանչյուր հանդիսականի համար օրը տոն դառնար։
Պարի դպրոցը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության ջանքերով։

28.06.2015

«Վառե–մարե»․ գյումրեցի պատանիների բողոքի յուրօրինակ ձեւը

Գյումրեցի մի խումբ պատանիներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրեց բողոքը հայտնելու յուրօրինակ ձեւ էին ընտրել։
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից Ռուբենի եւ Սիրանույշի վեճը տան լույսը վառ պահելու համար հատվածը պատանիները բեմականացրել էին ֆիլմի նկարահանման տաղավար ծառայած պատշգամբից։

26.06.2015

Բանախոս․ «Հայ եկեցեցու պատմություն» առարկայի փոխարեն դպրոցներում դասավանդել «Կրոնների պատմություն»


«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի  «Մարտունի ինֆոտուն» սրահում հունիսի 24-ին տեղի ունեցավ «Կրոնի, մտքի եւ խղճի ազատություն եւ խտրականություն» թեմայով դասընթաց, որի բանախոսն «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էր։

06.09.2012

Խոշոր ավտովթար Մարտունիում


Այսօր` ժամը 18:20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում` Սելիմի մայրուղու սկզբնամասից քիչ հեռու, «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ:











Տեսանյութը` «Գեղամա» ՀԸ-ի   

13.02.2012

Տեառնընդառաջը Մարտունիում


Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 40-օրական Հիսուսին Աստծո տաճարին ընծայաբերման տոնը` Տեառնընդառաջը:

Իր մեջ նաև ժողովրդական բնապաշտական ավանդույթի տարրեր է պարունակում տոնը` բուն եկեղեցական ծիսակարգին ու խորհրդանշմանը զուգադրելով Երկրի ընդերքի ջերմացման, նոր կյանքի սկզբնավորմանը պատրաստ լինելու հիշատակումը: Սա բնավ չի հակադրվում քրիստոնեական արարողակարգին, այլ ընդհակառակը` ժողովրդական գեղեցիկ սովորույթները տոնի գեղեցիկ բաղկացուցիչն են դարձել:

Մարտունու տարածաշրջանի եկեղեցիներում ևս Տեառնընդառաջի տոնակատարությունն սկսվեց դեռևս նախօրեին. քանի որ եկեղեցական օրացույցն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո, ուստի փետրվարի 13-ի երեկոյան արդեն իսկ կատարվում է նախատոնակ: Իսկ տոնական ժամերգության ավարտին եկեղեցու աշտանակից վառված ջահով բոցավառվում է Տեառնընդառաջի խարույկը: Նման խարույկներ վառվում են թե եկեղեցիների բակերում, թե մարդկանց տների բակերում: Իսկ խարույկի վրայով առաջինը ցատկում են նորապսակները: Իսկ արդեն բուն տոնի օրը` փետրվարի 14-ին, Սբ. Պատարագի մատուցումից հետո կատարվում է նորապսակների և մանուկների օրհնության կարգ, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նաև ընտանիքի տոն: Տոնի մասին մանրամասները տես նաև այստեղ:

10.02.2012

Ձնաբուքը` երթևեկության խոչընդոտ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Մարտունու տարածաշրջանում ցուրտ ու ձնառատ եղանակ է: Անցած գիշերվանից սկսված ուժգին ձնաբուքն էլ չի դադարում: Թեև ձյան մաքրման որոշ աշխատանքներ,մասնավորապես` Մարտունի քաղաքում, կատարվում էին, սակայն տարածաշրջանի գրեթե բոլոր ճանապարհները դժվարանցանելի էին տեղացող առատ ձյան ու բքի պատճառով:
Անանցանելի են Մադինա,Լեռնահովիտ գյուղերի ճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը: Որոշ վայրերում,որտեղ ճանապարհների մաքրման աշխատանքներ էին կատարվում, բուքը կրկին ձնածածկ էր անում:Տարեց մարտունեցիները տարվա այս ժամանակահատվածի համար սա սովորական երևույթ են համարում` առավել ձնառատ փետրվարներ հիշելով: 

Տեսանյութը` «Զանգակ» ՀԸ-ի