18.02.2016

Գարուն է գալիս՝ փոսերն են «բացվում»․ տեսանյութ

Կարծես «ԻնֆոՏանը» ձևավորովում  է ավանդույթ ամեն տարի գոնե մեկ նյութ հրապարակել M10 մայրուղու՝ Մարտունի քաղաքի հատվածի վերաբերյալ։
Դեռ անցյալ տարի էինք հրապարակել  «Գավառ–Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհը սպասարկողներն «անհետացել են» հոդվածը, որում մասնավորապես գրել էինք միջպետական նշանակություն ունեցող,  քաղաքով անցնող ճանապարհի անմխիթար վիճակի մասին։
Հրապարակումից անմիջապես հետո կատարվեցին փոսալցման և «կարկատանային» ասֆալտապատման աշխատանքներ, բայց ինչպես  ժամանակը ցույց է տալիս նման մեթոդներով ճանապարհ նորոգելն անարդյուանվետ է և ահա փետրվարյան այս տաք օրերին ձյան հալոցքից անմիջապես հետո բացվում են ճանապարհին գոյացած նոր փոսերը։



Ի դեպ նման հատվածներ կան մայրուղու տարբեր հատվածներում, իսկ ամենաերկարը Վարդենիկ գյուղին հարող 10 կմ–ոնց հատվածն է, որին օրերս անրադարձել էր «Ժողովուրդը»:

Комментариев нет:

Отправить комментарий