Показаны сообщения с ярлыком քաղաք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քաղաք. Показать все сообщения

18.02.2016

Գարուն է գալիս՝ փոսերն են «բացվում»․ տեսանյութ

Կարծես «ԻնֆոՏանը» ձևավորովում  է ավանդույթ ամեն տարի գոնե մեկ նյութ հրապարակել M10 մայրուղու՝ Մարտունի քաղաքի հատվածի վերաբերյալ։
Դեռ անցյալ տարի էինք հրապարակել  «Գավառ–Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհը սպասարկողներն «անհետացել են» հոդվածը, որում մասնավորապես գրել էինք միջպետական նշանակություն ունեցող,  քաղաքով անցնող ճանապարհի անմխիթար վիճակի մասին։

17.01.2016

Զավակների կողմից մոռացված՝ հասարակության կողմից անտեսված


Ձմեռային ցուրտ մթնշաղն արդեն իջել էր քաղաքի վրա, անցյալ դարից ժառանգություն հասած գորշ, ցածրահարկ տները մխրճվել էին իրար մեջ և շարվել Հրազդան անունը կրող փողոցի մի կողմում՝ դիմացը սփռելով տանիքներից բարձրացող ծխից մոխրացած ձյունով բաց դաշտը։ Դաշտից սուլող սառը քամին կարծես վաղուց պայմանագիր ուներ կտուրների հետ, որոնց տակ անտարբերորեն շարվել էին տները։
Հայցքս սահում է դարպասների վրայով․ «11» թիվն եմ փնտրում։