Показаны сообщения с ярлыком Լուսաձոր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լուսաձոր. Показать все сообщения

02.09.2016

Վերանորոգված մարզադահլիճներ Ն․ Գետաշենում և Վարդենիկում



Հայաստանում սեպտեմբերի 1-ը նախանշում է ուսումնական առաջին օրը:
Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները այսօր վայելում են վերանորոգված մարզադահլիճներն ու նախակրթարանները, որ իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում: Այս անակնկալն իսկապես լավ սկիզբ է կրկին դպրոց վերադառնալու համար:

24.05.2012

Գայլերն ընդդեմ գյուղացու



Այսօր Մարտունու տարածաշրջանի Լուսաձոր կոչվող ամառային բնակավայրում (Մարտունի քաղաքին պատկանող յայլատեղի, առավել հայտնի Գոմեր անվանմամբ) գրանցվեց գայլերի հարձակման հերթական դեպքը։ Վերջին 10 օրվա ընթացքում սա գիշատիչների արդեն 6-րդ հարձակումն էր։