Այս անգամ գայլի (կամ` գայլերի) հարձակման թիրախը մեկ տարեկան երինջ էր: Ճիշտ է, վիրավոր կենդանուն հաջողվել էր փախչել գազանի (գազանների) ճիրաններից, բայց գայլերի հասցրած վերքերը այնպիսին էին, որ անասունը սատկեց։ Սա մարտունեցի Ավետիք Դավթյանին պատկանող արդեն երկրորդ անասունն էր, որ գայլերի զոհը դարձավ: Մայիսի 18-ին գայլերը նշված բնակավայրից մոտ 500մ հեռավորության վրա հարձակվել էին նրան պատկանող ցուլիկի վրա, մինչև տերերը վրա էին հասել` մնացել էր անասունի մարմնի կեսը։
Նշված դեպքից գրեթե կես ժամ հետո բնակավայրին ավելի մոտ տարածքից գայլը ոչխարի հոտից մի գառ է տարել: Դրանից ավելի վաղ գայլի (գայլերի) զոհ էին դարձել ևս 2 գառ։ Մայիսի 20-ին էլ գայլը հարձակվել է բնակիչներից մեկի մոզիի վրա, որը նույնպես սատկել է։

Մարդիկ վախեցած են, մտածում են, որ, երբ դեռ նոր են եկել յայլատեղի ու արդեն 6 անասուն են կորցրել, իսկ ինչ կլինի, երբ սկսեն դաշտ տանել փոքր հորթերին ու գառներին...
Ստացվում է , որ գյուղացին ամբողջ ձմեռ չարչարվել պահել է անասուներին, որ գարնանը «գելի բաժին դառնան»: Չէ ո՞ր այսօր գյուղացու հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն ու հողագործությունն են. այս մասին ևս մեկ անգամ բարձրաձայնում-հիշեցնում են հուսահատ յայլավորները` ցավով մատնանշելով իրենց անպաշտպան վիճակը...

Սոված գիշատիչների հարձակման լուսաձորյան քրոնիկոնը` Եղիազար Դավթյանի
Комментариев нет:
Отправить комментарий