Լուսանկարը` Panorama.am-ի |
Բոլորիդ հրավիրում եմ վաղն այցելել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտ` Մարտունի-Երևան ավտոմայրուղուն հարակից տարածքում, գործող կիրակնօրյա տոնավաճառ-շուկա` տեսնելու, թե ինչպես է ընտրակաշառք վերցրած մեր ժողովուրդը ծախսում այդ գումարները:
Իրենց քվեն ծախած մարդկանց ես խորհուրդ կտայի մեկական մրգատու ծառ գնել, որ ամեն անգամ կաշառքի բերքը ճաշակելիս հիշեին իրենց պատվի արժեքային «վեհ» արտահայտությունը...
Արդեն սկսել են իշխանություններից բողոքել... Հիմա կասեք` էհ, հետո ինչ, բնական է: Բնական կհամարեի, եթե բողոքողները նախևառաջ նույն իշխանության կամքը ստրկամտորեն կամ «փողին մուննաթ» տեխնոլոգիայով կատարած չլինեին...
«Ինչ էլ վերցնենք` քյար (օգուտ) է» արտահայտությունը շատերդ լսած կլինեք, իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք` որպես ստրկամտության արդեն սերնդեսերունդ փոխանցվող ժառանգության վերածվող դրսևորում: Իսկ ամենավտանգավորն այն է, որ ստրկամտության ոգին այս անգամ հենց հայի կողմից է ներշնչվել հային:
Յուրաքանչյուրիս պայքարի թիրախը պետք է լինի այս ազգակործան մոլախոտի ոչնչացումը: Եթե այսօր այն չսկսենք, վաղն արդեն շատ ուշ կլինի...

Լուսանկարը` Irazek.am-ի |

Աշնանը սպոսվում են տեղական ինքնակառավարման ընտրությունները, հետաքրքիր է մեր իշխանությունները հետևողական կլինեն միջազգային պարտավորություններով ստնանձնած թերությունները շտկել?????
ОтветитьУдалитьԹե արդեն նախկին ընտրակաշառքի մեջ մտնում են նաև այս ընտրությունները?????