08.05.2012

Իշխանությունը վախենու՞մ է ուսուցչից, հիվանդից, ուսանողից...


Այսօր` մայիսի 8-ին, արդեն ժամը 13-ի դրությամբ, Մարտունու ավտոկայանում Երևան ուղևորվող երթուղային տաքսի սպասող համարյա չէր մնացել...

Հուսահատ սպասողների թվում էր նաև իմ ուսուցչուհին, որն իրեն էր մեղադրում. «Բժշկիս հետ հանդիպումն ինչու՞ այսօր նշանակեցի, ես պետք է իմանայի, որ «Գազել» չի լինելու...»:




Ես հետաքրքրվեցի, և բոլոր սպասողները փաստեցին, որ այսօր դեռ ոչ մի երթուղային չի ուղևորվել Երևան:

Ավտոկայանում ծանոթ ոստիկաններ կային, որոնցից հարցրեցի, թե իմաստ ունի՞ սպասել և ստացա սպառիչ պատասխան. «Եթե «по пути» տաքսի վերցնես, էտ ուրիշ հարց ա, բայց էսօր մինչև ժամը վեցը հաստատ «Գազել» չի լինելու»:

Հիշեցնեմ, որ այսօր ՀԱԿ-ի հանրահավաքն է: Եթե հավատանք ԿԸՀ-ի հրապարակած մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ապա ստացվում է, որ ՀԱԿ-ը ստացել է քվեների մոտ 7 տոկոսը, ինչը մեծ թիվ չէ...

Այդ դեպքում` ինչի՞ց են վախենում մեր իշանությունները, ինչքա՞ն մարդ կհավաքի կոնգրեսն իր յոթ տոկոսով և նրանք ի՞նչ կկարողանան անել մեր իշխանության ամենահավատարիմ ու կարծես հատուկ ծեծելու, ջարդելու և սպանելու համար ծնված, մինչև ատամները զինված սև բերետավորների դեմ: Իսկ գուցե հակառակն ե՞ն մտածում...
 
Միթե՞ սա ընտրությունների կեղծ լինելու մասին պարզ վկայություն չէ...


Իրենք շատ լավ գիտեն իրենց ձայների ստույգ քանակը, դրա համար էլ վախենում են բոլորից` ուսուցչից, հիվանդից, ուսանողից ...

Комментариев нет:

Отправить комментарий