31.08.2016

Համայնքային կայքը որպես ՏԻՄ–բնակիչ երկխոսության հարթակ

«Նոր օրենսդրությամբ համայնքանպետարանները պարտադիր պետք է ստեղծեն իրենց կայքերը։ Եթե մինչ այդ ՏԻՄ–ն էր որոշում ստեղծի կայք, թե ոչ, ապա հիմա պարտադիր է բոլորի համար», – ասաց «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ–ի աշխատակից Գրիշա Խաչատրյանը օգոստոսի 31–ին «Մարտունի ինֆոտանը» կայացած «Համայնքապետարանի կայքը որպես ՏԻՄ–համայնք կապի միջոց» հանդիպում քննարկման ժամանակ։ 

«Կայքերը պետք է ստեղծել, ոչ թե հաճույքի, այլ գործունեությունը հանրությանը թափանցիկ ձևով ներկայացնելու համար։ Համակարգում ներդրվել են այնպսիսի գործիքներ, որոնք պետք է ՏԻՄ–համայնք կապի ստեղծմանը նպաստեն, ապահովեն համայնքի բնակչության կողմից ՏԻՄ–ի գործունեության վերահսկմանը և միևնույն ժամանակ դառնա գործիք տեղական ինքնակառավարմանը հանրայնորեն մասնակցելու»,– նշեց Գրիշա Խաչատրյանը, ում կազմակերպության է մշակել  համայնքային կայքերի համակարգը, որոնց միջոցով  փորձում են հասնել տեղական ինքակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը։


Բանախոսը հանդիպմանը մասնակցող  Մարտունի քաղաքի ակտիվ բնակիչներին, քաղաքացիական հասարակության անդամներին, երիտասարդներին, ավագանու անդամներին, ինչպես նաև համայնքապետարանից այլ ներկայացուցիչներին ցուցադրեց Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայքի` www.martunihamaynq.am, գործառնական հնարավորությունները, կայքի միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակիցների հետ առցանց հաղորդակցման եղանակները: Խոսվեց նաև կայքի վարման թերությունների  ու բացերի մասին։

«Այս պահին մենք չունենք կայքի ադմին–մասնագետ, քանի որ նախորդը մեկնել է արտագնա աշխատանքի, – բացատրեց  քաղաքապետարանի աշխատակից Սևակ Կարապետյանը, հավելով, – հիմնական գործողությունները իմ վերահսկողության ներքո են,  բայց ես էլ մասնագետ չեմ, եթե հնարավորություն լինի վերապատրասվելու հաճույքով կդիմենք»։

Հանդիպման ժամանակ հնարավորություն տրվեց մասնակիցներին՝ բաժնվել խմբերի քննարկել և մտածել կայքի բարելավման տարբերակները և վեր հանել քաղաքի արդիական խնդիրները և դրանցից հրատապ լուծում պահանջողը կայքի միջոցով ներկայացնել համայքապետարան և հետևողական լինել արձագանքի և լուծման հեռանկարների վերաբերյալ։


Մասնակցիները առանձնացրել էին ներհամայնքային տրանսպորտի, ժամանցի վայրերի , հանրային լողափի բացակայության  և այլ խնդիրներ։ Դրանցից առանձնացրել էին հանրային լողափ ունենալու խնդիրը, որին  անմիջական պատասխան տվեց քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, ով հավաստիացրեց, որ խնդիրը ներառված է 2017 թ–ի ծրագրերի մեջ և արդեն համապատասխան զրույց է եղել մարզպետի հետ։

                                                                       ***

Հանդիպումը տեղի է ունեցել ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում։

Комментариев нет:

Отправить комментарий