01.09.2016

«Փոքր քայլերի արվեստը»․ Ամառային ճամբար Կարմիրգյուղում

Կարմիրգյուղում (Գավառ) ամառային արձակուրդների վերջին շաբաթներն իրական տոն էին դարձել համայնքի մանկահասակ երեխաների համար։

Օգոստոսին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անձնակազմը նախաձեռնել էր ցերեկային ճամբար նախադպրոցական տարիքի երեխաների համար։
«Նման միոջացառում կազմակերպելու ցանկություն միշտ ենք ունեցել, բայց հնարավորություն և միջոցներ չեն եղել»,–  ասում է դպրոցի ուսմասվար Հասմիկ Ումրշատյանը,– « իսկ այս տարի հնարավոր դարձավ դրամաշնորհային փոքր ծրագրի շնորհիվ, որին դիմել էին մեր դպրոցի ավագ դասարանի սաները»։

Հրանտ Սահակյանը երիտասարդական խմբի ղեկավարն է, որը ձևավորել էին հատուկ Մատունի երիտասարդական բանկի կողմից հայտարարված «Համայնքային ծրագրեր» դրամաշնոհրային մրցույթին դիմելու համար։

«Երբ իմացանք, որ կա ծրագիր, որի շրջանակներում ոչ ֆորմալ խմբերին իրենց գաղափարների համար կարող են գումար տալ, որոշեցինք անպայման դիմել՝ սպորտային գույք ձեռք բերելու համար» , –  պատմում է Հրանտը, – «դպրոցի սպորտդահլիճը տարբեր ժամանակներ՝ տարբեր բարերարների և դրամաշնորհների շրջանակներում կարողացել էինք վերանորոգել, բայց ցանկալի գույք չունեինք»։

«Մարտունի երիտասարդական բանկը փետրվար–մարտ ամիսներին  «Համայնքային ծրագերի» գաղափարներ ընդունելու հայտարարություն էր տարածել, որին կարող էին դիմել մարզի  14-35 տարեկան երիտասարդներ, որոնց գաղափարի հիմնական մեխը պետք է լիներ համայնքային որևէ խնդրի լուծումը, համայնքային ներգրավածությունը, համահամայքային նշանակության միջոցառումներն», – պատմում է Մարտունի երիտասարդական բանկի կոմիտեի անդամ Սերգեյ Հայրապետյանը։



Մարտունի երիտասարդական բանկի կոմիտեի անդմաները, թեև սկզում քննարկել և գնահատել էին ծրագիրը որպես ոչ համայնքային, բայց Հրանտը հարցազրույցի ժամանակ կարողացել էր համազել, որ գույքը չնայած դպրոցի համար է գնվում կօգտագործվի ի նպաստ համայնքի, կկարողնան միավորել համայնքի բնակչությանը՝ կազմակերպելով համահամայնքային սպորտլանդիաներ։

Եվ ահա գույքը ձեռք բերելուց հետո խումբը դպրոցի տնօրինության հետ միասին նախաձեռնեց ոչ թե մեկօրյա սպորտլանդիա, այլ համաօգոստոսյան ճամբար, որով ուրախություն պատճառեցին և՛ մանուկներին, և՛ ծնողներին` հնարավորություն ունենալով երեխաների ժամանացը նորովի կազմակերպել։

«Համայնքում երբեք նմանատիպ միջոցառում չի կազմակերպվել, սա կարևոր ձեռք բերում է մեզ համար, քանի որ երեխան նոր բան է սովորում, վերջապես առողջ մարմնում՝ առողջ ոգի է ձևավորովում», – նշում է համայնքի բնակիչ Ռուզաննա Մկրտչյանը։

***
Մարտունի երիտասարդական բանկի «Համայնքային ծրագրեր» դրամաշնորհների տրամադրումը հնարավոր է դարձել ՀաՄաՏեղ ծրագրի շնորհիվ։

Կարմիրգյուղ (ՀաՄաՏեղ)

Հեղինակներ՝ ՄԵԲ–ի կոմիտեի անդամներ՝ 
Ինգա Շահումյան, Հասմիկ Մխոյան
«Համայնքային ծրագրեր» դրամաշնորհառոու
 Հրանտ Սահակյան

Комментариев нет:

Отправить комментарий