Համաձայն Համաշխարհային առողջության կազմակերպության (WHO European Region) կողմից 2015 թ. Ճանապարհային անվտանգության գլոբալ իրավիճակի հաշվետվության, Հայաստանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը 52 երկրների շարքում, ըստ ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ մահացության աստիճանի: Հետիոտների անվտանգությանը ոչ բավարար ուշադրության հետևանքով ՀՀ-ում տարեկան 500 մարդ է մահանում և շուրջ 5.000-ը՝ վնասվում ճանապարհատրանսպորտային վթարներում:
Показаны сообщения с ярлыком ծրագիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ծրագիր. Показать все сообщения
24.06.2016
Դարձիր ծրագրավորող՝ առանց մայրաքաղաք հասնելու

Գավառում արդեն իրատեսական է 5-6 ամսում դառնալ սեփական ծրագիրը ստեղծելու ունակ ծրագրավորող:
Ինչպե՞ս․ «Luseen technologies»-ը կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ:
Կենտրոնում դասավանադում են երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողներ, ովքեր աշխատում են տեղական և միջազգային ընկերությունների հետ և ունեն դասավանդման տևական փորձ:
Ծրագիրը ներառում է նաև առցանց դասըթնացներ արտասահմանյան գործընկերոջ հետ, ով աշխատել է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններում (Synopsys Armenia, Samsung, ARM):
Դասընթացների մեկնարկն է 01.07.2016:
01.07.2015
Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն հանդիսանալով Եվրոապական միության կողմից ֆինանասավորվող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ենթադրամաշնորհատու հուլիսի 1–ից մեկնարկում է համանուն ծրագիրը, որը տեւելու է շուրջ 20 ամիս։
Ծրագրի նպատակ է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորվելու մշակույթի փոփոխությանը եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը։
04.06.2015
Նոր «Մարտունի ԻնֆոՏուն»
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն ուրախ է տեղեկացնել, որ վերսկսվել է «Մարտունի ԻնֆոՏուն» ծրագիրը։
Հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացվի առաջիկա մեկ տարում պլանավորված գործողությունները եւ միջոցառումները։
Սիրով սպասում ենք բոլորին, ովքեր ցանկանում են լրացնել իրենց գիտելիքները նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, գրագետ մեդիասպառողներ դառնալ եւ դրանց միջոցով հանրային վերահսկողություն իրականացնել։
Подписаться на:
Сообщения (Atom)


