
Գավառում արդեն իրատեսական է 5-6 ամսում դառնալ սեփական ծրագիրը ստեղծելու ունակ ծրագրավորող:
Ինչպե՞ս․ «Luseen technologies»-ը կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ:
Կենտրոնում դասավանադում են երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողներ, ովքեր աշխատում են տեղական և միջազգային ընկերությունների հետ և ունեն դասավանդման տևական փորձ:
Ծրագիրը ներառում է նաև առցանց դասըթնացներ արտասահմանյան գործընկերոջ հետ, ով աշխատել է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններում (Synopsys Armenia, Samsung, ARM):
Դասընթացների մեկնարկն է 01.07.2016:
Յուրաքանչյուր դասընթացի հերթական փուլի անցման ժամանակ կիրառվում է 15-20% զեղչ։
Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվում են դասախոսությունների տեսանյութեր՝ կազմված մեր դասընթացավարների կողմից: Մասնակիցներին հնարավորություն է տրվում մենթորի անմիջական ղեկավարությամբ իրականացնել նախագծեր ստացված տեսական նյութի գործնական կիրառմամբ:
Դասըթնացների ժամանակ աշխատանքներն ուղեկցվում են առցանց հարթակում, որտեղ հասանելի են դասընթացի փաթեթները և հետադարձ կապի միջոցները:
Լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցները կստանան աշխատանքի հնարավորություն:
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝ (https://docs.google.com/…/1itZCQr1ZGjbUayugXy36EHQ…/viewform )
Մանրամասների համար կարող եք այցելել
http://luseen.com/index.php/training/ կայք, զանգահարել (041)-24-34-94 կամ գրել trainings@luseen.com էլ. փոստի հասցեին:
Комментариев нет:
Отправить комментарий