
Հայաստանի տարբեր մարզերից այնտեղ էին հավաքվել հավատավոր ժողովուրդը՝ ինչ–որ կերպով՝ հաղորդակցվելու Հռոմի Պապ Ֆրոանցիսկոսին։
Զարմանքով նկատեցի՝ շրջակայքում առանձնացված հսկայական տարածք, փափուկ և
գունավոր աթոռներով, հերթապահող ոստիկաններով, նախատեսված «էլիտայի» համար։
Մնացած հավատավորները երկաթյա պատնեշների մոտ հավաքված՝ կուտակված, իրար հրմշտելով ցանկանում էին թեկուզ մեկ աչքով, կես ակնթարթ տեսել Հռոմի պապին, ով ամպհովանու տակով պետք է անցներ այդ տարածքով։
Ոստիկանների շքախումբը «կարգ ու կանոն» պահպանելու նպատակով հրմշտում, հրում՝ երբեմն նույնիսկ վիրավորական արտահայտություններով տարածքն էին ազատ պահում, որը ինձ համար անհասկանալեի էր՝ ու՞մ և ինչի՞ համար։
Կողքիս կանգանած էր խեղճ արտաքինով մի կին, ով կպած երկաթյա արգելապատնեշին մի ձեռքով կառչել էր երկաթյա ձողին, որպեսզի մնար առաջին շարքում և տեսներ Պապին, մյուս ձեռքում պահել էր աղոթագիրքը և անընդմեջ աղոթք էր անում։
Ոստիկանների հերթական հրմշտոցից հետո ինձ հետ միասին դուրս շպրտվեց նաև այդ կինը։
Մեծարգո կաթողիկոս՝ իմ կարծիքով այդ ընտրված և առանձնացված աթոռներին գոնե այդ օրը պետք է նստեին հայոց եկեղեցիներում մոլեռանդորեն աղոթող հավատացյալները՝ այդ օրը իրենցն էր։ Այլապես ինչպես ինքներդ նկատեցիք, որ Ձեր հրավիրած «էլիտայի» մեծ մասը չէր բարեհաճել թողնել իր խրախճանքն ու բիզնեսը և ներկա գտնվել արարողությանը։
Աթոռների մեծ մասը մնացել էին դատարկ, իսկ հավատովոր ժողովուրդը աչքաթող, հեղձուցիչ արևի տակ՝ Ամենավերինի հույսին։
Անահիտ Գևորգյան՝
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
հասարակական կազմակերպության նախագահ
Комментариев нет:
Отправить комментарий