Երեկ՝ հունիսի 28–ին, Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղն իր դռներն էր բացել հանրության և «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպիչների առջև:
Ցուցահանդեսը Մարտունիում կմնա դեռ մի քանի օր և կշարունակվի իր ընթացքը մի շարք այլ քաղաքներում:
100 դուռ՝ 100 աղոթք, 100 հույս, 100 նպատակ, 100 հնարավորություն տեսնելու մաքուրը, անկեղծը, վճիտը:
Հեղինակ՝ Սերգեյ Հայրապետյան
Պատկերասրահ էին այցելել ակտիվ և մշակութային կյանքով եռուն բնակչությունը, որոնց ներկայացվեց նախաձեռնության մեկնարկը, ընթացքը և ավարտը:
Նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը պատմվեց, թե ինչպես է հղացել նախաձեռնության միտքը իր մոտ։
«Էջմիածինում՝ Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում նստած էի, երբ նկատեցի լույսը՝ ինչպես է ընկել դռան վրա՝ ոգեղեն պատկեր ստեղծել։ Լուսանկարեցի և մեկ կադրը վերածվեց մի աբողջ գաղափարի, նախաձեռնություն։ Նկարել 100 եկեղեցու դուռ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», – ահա ասպես ներկայացրեց «100 դուռ» խորագիրը կրթող լուսանկարչական նախաձեռնության մեկնարկը հեղինակը։
Խաչիկ Եղոյանն իր առջև խնդիր էր դրել նկարահանել Արևմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Ջավախքում գտնվող եկեղեցիների դռները և ներկայացնել հայությանը:
Իսկ այժմ ցուցահանդեսների միջոցով հանրությունը հնարավորություն ունի տեսնել 100 եկեղեցու՝ կանգուն, խարխլված կամ ավերված 100 դուռ:
Ցուցահանդեսի սկզբում այցելուների բաժանվեց մագնիսյաին խճանկարի մասեր, որոնք ամրացնելով տախտակին՝ այցելուներ ամբողջացրեցին Մշո Սբ Կարապետ եկեղեցու դուռը, որը Հայոց ցեղասպանության օրերին գաղթակաները իրենց ուսերին դրած հասրեցին Արևելյան Հայաստան, որը այժմ պահպանվում է Պատմության թանգարանում։
Մեկ եկեղեցու դուռ, ի նշան միասնության և մեկ գործի ամրագրման:
Ցուցահանդեսի բացման ժամանակ օրհնանքի խոսքեր ասացին Մարտունու Սբ․ Աստվածածաին եկեղեցու սպասովոր Տեր Սիմոնի քահանա Տեր–Մկրտչյանը և Տեր Շմավոն Ղևոնդյանը, վերջինս «100 դուռ» նախաձեռնության անդամ է և ուղեկցել է լուսնակարիչներին բոլոր հոգևոր կենտրոններ:
Ցուցահանդեսի ներկա էին նաև ՏԻՄ ղեկավարություն և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեց Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը:
Ցուցահանդեսը Մարտունիում կմնա դեռ մի քանի օր և կշարունակվի իր ընթացքը մի շարք այլ քաղաքներում:
100 դուռ՝ 100 աղոթք, 100 հույս, 100 նպատակ, 100 հնարավորություն տեսնելու մաքուրը, անկեղծը, վճիտը:
Հեղինակ՝ Սերգեյ Հայրապետյան
«Մարտունի ԻնֆոՏան» քաղ․լրագրող
Комментариев нет:
Отправить комментарий