Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:
Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն էր:
Այսօր Վարդենիկի կրթահամալիրի աշակերտական խորհուրդը Ռոբերտի ծննդյան օրվա կապակցությամբ մեծարման ցերեկույթ էր կազմակերպել դպրոցում, որտեղ խոսվեց Ռոբերտ Աբաջյանի հերուսության ու հայրենասիրության մասին , երգվեցին երգեր...
Հուզմունք ու հպարտություն միախառնվել էր ներկաների աչքերում: Ցավում էինք ու հպարտանում։
Թող քո հոգին սավառնի երկնքում ու հայ ազգին խաղաղություն պարգևի Հերոս: Դու կյանքդ տվեցիր քո հայրենիքին ու անմահացար բոլորիս համար ...
Փառք, փառք, փառք, մեր հերոսներին ...
Հեղինակ՝ Արտուշ Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий