Показаны сообщения с ярлыком Գավառ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գավառ. Показать все сообщения

22.11.2016

Գիրքը, որպես մշակութային արժեք․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում

Գավառի քաղաքային գրադարանն հյուրընկալել էր Գավառի՝ Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Լուսիկ Խաչիկյանի գլխավորությամբ: 

«Հյուրընկալման հիմնական նպատակը դպրոցականների մոտ գրքի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելն է»,– ասում է գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և հավելում, որ այս տարի գրադարանը, քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ համալրել է մանկական գրաֆոնդը,– «ներառված են մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, խաղ - գիտարաններ, ինչպես նաև հայազգի ու համաշխարհային մեծերի գրավածքների մանկական մեկնաբանություններ»: 

05.11.2016

Գավառի ավագանու նիստը առաջին անգամ հեռարձակվեց օնլյան

 Նոյեմբերի 4-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Նիստին մասնակցում էին ավագանու 15 անդամներից 14-ը: Նիստը վարում էր Գավառի վերընտրված քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ավագանու նիստը մեկնարկեց քաղաքապետի՝ նորընտիր ավագանու անդամներին ուղղված շնորհավորական խոսքով, այնուհետև աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ներկայացրեց օրակարգը:

25.10.2016

Նարեկացուն տեսնել թատերականացված, գեղարվեստական ու հռետորական կողմերով․ միջոցառում Գավառի քաղաքային գրադարանում


 «Մի կտոր աղոթք ու նարեկացիական շունչ է տանում հանդիսականը այս ցրեկույթից»,– ասաց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը 
«Տիեզերահռչակ վարդապետը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին Գավառի քաղաքային գրադարանն հյուընկալել էր նարեկացիասեր հանդիսատեսին` մեծն աղոթասացի գրական ժառանգությանը ևս մեկ անգամ հաղորդ դարձնլու նպատակով։

21.10.2016

Բերք ու բարիքի փառատոն Գավառում



Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:

26.09.2016

Դուդուկը հնչեց Գավառում՝ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում


Սեպտեմբերի 24-ին Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի փակման համերգը:
Փառատոնն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որին մասնակցում են Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի արվեստագետները: Փակման համերգի թեման դուդուկն էր, որը որպես երաժշտական գործիք արդեն հանրաճանաչ է ողջ աշխարհում, ասվածի վկայությունը կորաեցի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ և այլ ազգիների դուդուկով կատարումներն էին:

08.07.2016

«Շունն ու կատուն» գավառցի մանուկների ներկայացմամբ

Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130 ամյակի կապակցությամբ հունիսի 25-ին Երևանի՝ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում կազմակերպվել էր մանկապատանեկան - երիտասարդական թատերախմբերի փառատոն՝ առանց ժանրային սահմանափակման:

24.06.2016

Դարձիր ծրագրավորող՝ առանց մայրաքաղաք հասնելու


Գավառում արդեն իրատեսական է 5-6 ամսում դառնալ սեփական ծրագիրը ստեղծելու ունակ ծրագրավորող:
Ինչպե՞ս․ «Luseen technologies»-ը կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ:

Կենտրոնում դասավանադում են երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողներ, ովքեր աշխատում են տեղական և միջազգային ընկերությունների հետ և ունեն դասավանդման տևական փորձ:

Ծրագիրը ներառում է նաև առցանց դասըթնացներ արտասահմանյան գործընկերոջ հետ, ով աշխատել է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններում (Synopsys Armenia, Samsung, ARM):
Դասընթացների մեկնարկն է 01.07.2016:


14.05.2016

ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Մայիսի 14-ին ամփոփվեց «ՀՀ Անկախության 25- ամյակին եւ մայիսյան հաղթանակների եռատոնին նվիրված շախմատի պատանիների, երիտասարդների եւ շախմատի Գավառի տարածքային առաջնություն-2016»-ը:

13.05.2016

Ագռավների բույները

Դեպի Սարուխան համայնք տանող ճանապարհ․
Գավառի տարածաշրջան։


«Օրը լուանկարում» շարքի այլ նկարներ դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

05.05.2016

«Ընտանեկան բռնության զոհ դառնում է ոչ միայն կինը, այլ նաև երեխաները»․ Անահիտ Գևորգյան

«Ծնողը անհարամար է զգում սայլակավոր երեխային հանի դուրս, որովհետև իրենց մատով ցույց կտան»,– այսպիսի միտք հնչեց մայիսի 4–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունում կազմակերված «Համայնքային խոցել խմբերի կարիքի գնահատում» քննարկաման ժամանակ։

Քննարկման հիմնական նպատակն էր բացահայտել համայնքերում խտրականության ենթարկվող խմբերը և հասկանալ, թե ինչպես է այն դրսևորվում։

26.04.2016

Երեխաները՝ երեխաների համար․ Մարտունու N2 դպրոցի այցը Գավառի N1 հատուկ դպրոց

Նրանք բոլորովին մեղավոր չեն, որ տարբերվում են իրենց վարքով, ակադեմիական հնարավորություններով, ուշադրության պակասով, գերակտիվությամբ և արտաքին աշխարհի նկատմամբ անհաղորդությամբ: Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց կրթական առանձնահատուկ կարիքներով, բայց նրանց բոլորին միավորում է մի բան` նրանք բոլորն էլ կարիք ունեն անընդհատ ուշադրության և հատուկ վերաբերմունքի:

10.03.2016

«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի դրամաշնորհի հայտարարություն

                 
          ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈւՆ
14-35 տարեկան ես, գործունյա ու նախաձեռնող։

Զբաղվում ես ձեռներեցությամբ կամ ցանկանում ես հիմնել սեփական բիզնեսը, բայց չունես անհրաժեշտ միջոցներ։

Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ,

ուրեմն «Մարտունի Երիտասարդական Բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը հենց քեզ համար է։

23.06.2015

Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի առաքելությունն ու գործունեությունը

Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում երիտասարդ քաղաքացիների մասնակցությամբ կայացավ հանդիպում, քննարկում, որի ժամանակ կենտրոնի համակարգողն ու ակտիվ անդամները ներկայացրեցին կենտրոնի գործունեության շրջանակներում իրականցված նախաձեռնություններն ու աշխատանքները, անդրադարձան նաեւ այն դասընթացներին, որոնք անընդհատ կազմակերպվում են երիտասարդների համար:

21.06.2015

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՄԱՂԱՆ. Գրիգոր Դաշտոյան

Ֆեյսբուքյան օգտատեր, «Գեղարեգ» ԿՄ ՀԿ–ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը սոցիալական ցանցում տեղադրել է նկարներ դեպի Արմաղան կատարած ուխտագնացությունից։

Հոսանքի թանկացման դեմ դուրս եկան նաեւ Գյումրին ու Գավառը․ (Լրագիր․ամ)

Էլետրաէներգիայի թանկացումը ոտքի է հանել նաեւ Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի եւ Գեղարքունիքի մարզկենտրոնի՝ Գավառի բնակիչներին․ գրում է lragir.am-ը: Հունիսի 19-ին երկու քաղաքներում էլ ակտիվ քաղաքացիները բողոքի երթ անցկացրին՝ իրենց ձայնը լսելի դարձնելով թե պետական գերատեսչություններին, թե ՀԷՑ-ի մարզային կառույցներին:

19.06.2015

Գավառցիները նույնպես ԴԵՄ են հոսանքի թանկացմանը

Հունիսի 19-ին ժամը 12.00-ին Գավառի հրապարակից մեկնարկեց հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում: