26.04.2016

Երեխաները՝ երեխաների համար․ Մարտունու N2 դպրոցի այցը Գավառի N1 հատուկ դպրոց

Նրանք բոլորովին մեղավոր չեն, որ տարբերվում են իրենց վարքով, ակադեմիական հնարավորություններով, ուշադրության պակասով, գերակտիվությամբ և արտաքին աշխարհի նկատմամբ անհաղորդությամբ: Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց կրթական առանձնահատուկ կարիքներով, բայց նրանց բոլորին միավորում է մի բան` նրանք բոլորն էլ կարիք ունեն անընդհատ ուշադրության և հատուկ վերաբերմունքի:


Մարտունու Ս.Դարբինյանի անվան N2 հիմանական դպրոցի բազմամասնագիտական թիմը տնօրինության ու ուսուցչական անձնակազմի աջակցությամբ կազմակերպել էր հանգանակություն բացառապես հագուստի, գրենական պիտույքների և խաղալիքների տեսքով: Դպրոցի աշակերտները (1-9-րդ դասարաններ) մեծ խանդավառությամբ մասնակցեցին հանգանակությանը, նույնիսկ շատ դասարաններ, բացի վերոնշված իրերից, բերում էին իրենց իսկ ձեռքերով պատրաստված բացիկներ՝ ջերմ ցանկություններով ու բարեմաղթանքներով:

Իր այդ նախաձեռնությամբ դպրոցի թիմը օրերս հյուրընկալվեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում: Դպրոցի աշխատակազմը տնօրեն Լարիսա Զազյանի գլխավորությամբ գրկաբաց ընդունեց մեզ՝ թիմի անդամներիս (լոգոպեդ, հատուկ մանկավարժ, սուրդոմանկավարժ, հատուկ հոգեբան, սոցիալական մանկավարժ):  Դպրոցը մեծ սիրով ընդունեց մեր դպրոցի աշակերտների կողմից արված հանգանակությունը։

Գավառի հատուկ դպրոցը մեր մարզում գործող միակ հատուկ դպրոցն է: Ունի 42 հատուկ կարիքներով աշակերտներ մարզի տարբեր համայնքներից: Աշակերտներից 20-ը երթևեկող են, իսկ 22-ը գիշերում են դպրոցում: Հաստատությունը հագեցած է բոլոր հնարավորություններով, նույնիսկ գործում է վերելակ (դպրոցը երկհարկանի է):

Տիկին Զազյանի ուղեկցությամբ շրջեցինք ողջ դպրոցով, շփվեցինք երեխաների հետ, ծանոթացանք նրանց անհատական աշխատանքներին, զրուցեցինք մասնագետների հետ: Ընդհանուր առմամբ դպրոց այցելությունն անցավ շատ լավ։ Մարտունու N2 դպրոցը 2012 թ–ց իրականանում է ներառական կրթություն և հատուկ դպրոց այցը հնարավորություն տվեց կատարել փորձի փոխանակում, որը կլինի շարունակական։

Գավառի N1 հատուկ դպրոց


Հեղինակ՝ Աստղիկ Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий