«Մարտունի երիտասարդական բանկ» կոմիտեի անդմաների նախաձեռնությամբ ապրիլի 23–ին Մարտունի քաղաքում կազմակերպվեց ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների։
Կոմիտեի անդամներից 6 լինելով նաև Մարտունու ավագ դպրոցի սան, միավորեցին իրենց գաղափարի շուրջ նաև աշակերտների կամավորական ջոկատները և աջակցություն ստացան դպրոցի տնօրինությունից և միհամուռ ուժերով պատրաստեցին ջահեր, մոմաններ և այլ անհրաժեշտ պարագաները
Երթը  մեկնակեց ավագ  դպրոցից և Երևանյան  փողոցով թափորը Մյասնիկյան փողոցով հասավ Սբ․ Աստվածածին  եկեղեցի՝ ճանապարհին  իրենց  շուրջը  հավաքելով քաղաքի  բնակչությանը: 
Երթի   ժամանակ  երգվեցին  մի շարք հայրենասիրական  երգեր: 
Երթը հասնելով Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին «Մարտունի երիտասարդական բանկի» անդամները  և իրենց միացած աշակերտներ կարդացին հոդվածներ և հայրենասիրական ճառեր: 
Երթն ավարտվեց  եկեղեցում  արված աղոթքով, որից  հետո  բոլորը  հավաքվեցին մշակույթի  տան  բակում  և  սկսեցին  պարել  հայկական  քոչարին ՝ ի նշան հայի  անկոտրունության, համառության և միասնականության: 
Այսքանով  ավարտվեց  ապրիլի  23-ը: Հաջորդ  օրը՝ ապրիլի 24–ին,   առավոտյան  կրկին  քաղաքի  ողջ  բնակչությունը  հավաքվեց  եկեղեցու բակում ՝ Հայոց ցեղասպանության անմեղ  նահատակների  հուշարձանի  մոտ։ Եկեղեցում կատարվեց անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն։ 

Комментариев нет:
Отправить комментарий