24.04.2016

Ջահերով երթ Ծովինարում


Ապրիլի 23–ին Ծովինար համայնքում Սկաուտները` ՀՅԴ Ծովինարի խմբի հետ համախորհուրդ կազմակերպել էին ջահերով երթ։ ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիիտեի ընկերները երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում երթին։ 
Երթը մեկնարկեց Ծովինար գյուղի մուտքից մինչև Ցեղասպանության խաչքար հուշարձան։ 

Երթին մասնակցում էին ոչ միայն ծովինարցիներ։ Հայրենասիրական երգերով ու պահանջատիրական կոչերով երթին միացան Ծովինարի ազգագրական երգ ու պարի խմբի երեխաներն ու հոգևոր հովիվ Տեր Գևորգը։ Վերջինս իր խոսքը ասեց հուշարձան խաչքարի մոտ։ Բազմաթիվ ելույթներ հնչեցին և բոլորն էլ իրենց ելույթներում արժևորեցին վրեժի` հատուցման ու պահանջատիրության գաղափարը ... չմոռանալով՝ Արցախն ու Հայ Զինվորին։

Գրառումը Համլետ Հակոբյանի facebook–յան էջից

Комментариев нет:

Отправить комментарий