27.02.2017

Մարտունիում այսօր սպորտային հրաձգություն էր

Այսօր՝ փետրվարի 27–ին, Մարտունու մշակույթի տանը սպորտային եռուզեռ էր։ Գևորգ և Գագիկ Սարգսյան եղբայրների նախաձեռնությամբ անցկացվեց հրաձգության երիտասարդների առաջնություն, որը նվիրված էր Անդրանիկ Օզանյանի 152 ամյակին։

Գևորգ Սարգսյանի խոսքերով մտահաղացումն իր և եղբոյր մոտ հղացել է դեռ մեկ ամիս առաջ և հարմար օր են համարել մեծն զորվարի տարեդարձի օրը։

«Ցանկանում էինք այնպիսի միջոցառում  կազմակերպել, որը կհամախմբեր երիտասարդներին, առանց սեռային բաժանման կխրախուսեր մասնակցել», – պատմում է մեզ հետ զրույցում Գևորգ Սարգսյանը և հավելում, որ հրաձգությունը հատուկ են ընտրել, քանզի սահմանին տիրող անկայուն վիճակը մարտահրավեր է նետում բոլորին ու մարդիկ պետք է գոնե զենքից կրակելու նախնական գիտելիքներ ձեռք բերեն։



Ժուրին՝ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը և Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, անկողմնակալորեն գնահատելով՝ մեդալներով և հուշագրերով պարգևատրեցին լավագույններին։

Նախկին բռնցքամարտիկ Մանուշակ Դավուդյանը լավագույն արդյուքները ցուցաբերելով աղջիկների միջև ընթացքող պայքարում, զբաղեցրեց առաջին հորիզոնականը, նրան հաջորդեցին Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Սուսաննա Հակոբյանը և Մարտունու քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Գևորգյանը։

Լիլիթ Գևորգյանը խոստովանում է, որ առաջին անգամ այսօր է զենք ձեռքը վերձրել․

«Առաջին անգամ էի կրակում, և՛ հետաքրքիր էր, և ՛սուր էմոցիաներ էր փոխանցում, մտածում եմ արդեն լրջորեն հրաձգությամբ զբաղվելու մասին», – ասում է Լիլիթը։



Իսկ ահա, տղաների միջև ընթացող պայքարում, աչքի ընկան Մարտունու սպորտ դպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը և ֆուտբոլի մարզիչ Կամո Մոսոյանը, ինչպես նաև առաջնությամբ հետաքրքրված Նարեկ Շաբոյանը։

Բայց քանի որ տղաներն ավելի ակտիվ էին և միջոցառման ժամանակ լավ արդյուքներով շատերն էին աչքի ընկել, ժուրին ևս 10 հոգու պարգևատրեց շնորհակալագրերով՝ խրախուսելով նրանց մասնակցությունը։

Գևորգ Սարգսյանը հուսով է, որ նմանատիպ միջոցառումները կազմակերպելով Մարտունիում և ինչու ոչ տարածաշրջանում, ժամանցային կյանքի ակտիվացմանը կնպաստեն, ինչպես նաև հող կնախապատրաստեն հետագայում այս տեսակ սպորտաձևերով լրջորեն զբաղվելու համար։






  





Հեղիանակ՝ Լիանա Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий